Երեկվանից տասնյակ հազարավոր ընտանիքներ չգիտեն, ոնց կազմակերպեն իրենց կորցրած հարազատների եւ մերձավորների զատկյան հիշատակման արարողությունը։
Նախորդ տարվա համեմատ 10 000-ից ավել մահեր ունեցանք մեր երկրում՝ դավաճան ոհմակի պատճառով։
Թե կովիդից մահացածների, թե պատերազմում նահատակվածների շիրիմներին մարդիկ ստիպված այցելում էին Զատկի օրը, կամ այսօր ՝ գործատուներից թույլտվություն խնդրելով։
Այս վիժվածքները մեզ լկտիաբար եւ անթաքույց կտրում են թե մեր հին արմատներից, թե զրկում են մեր մեռելներին քրիստոնեաբար սգալու տարրական հնարավորությունից։
Իրենք ոչ հայրենիք ունեն, ոչ ընտանիքի արժեքը գիտեն, ոչ էլ հարազատի կորստի ցավը։
Բա մե՞նք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել