Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով Հարության խորհրդին, մեր հավատքին, կյանքի գալուն։

«Քրիստոս Հարյավ ի մեռելոց. Մեզ և ձեզ մեծ Ավետիս...

Թող Քրիստոսի Հարությամբ մենք կարողանանք նորից կյանքի գալ... ՆՈՐ ԿՅԱՆՔԻ...մեռած էինք՝ սկսենք ապրել, քնած էինք՝ արթնանանք ի վերջո, հուսահատ էինք՝ հույսի շող վառվի, ընկճված էինք՝ ուժ գտնենք իրենով, անկյալ էինք՝ կարող դառնանք, ինքնակործան էինք՝ դառնանք կառուցող ու առողջանանք, հիվանդ էինք՝ բուժվենք, նյութի ու ձևի գերի էինք, հետ գանք ներս՝ հոգուն ու իրական հավատքին...

Մենք՝ դարեր ի վեր, չկարողացանք պաշտպանել մեր Հավատքը՝ բերելով նրա անկեղծության ամենամաքուր ու հոգևոր իրական աստիճանին: Ձևը կերավ բովանդակությանը, չարը՝ բարուն, իսկ արտաքին նյութապաշտությունը՝ մեր ներսի փխրուն հոգին:

Քրիստոսը Սեր էր. մենք չսովորեցինք սիրել իրար, մեր ունեցած դրախտ- Հայրեինքը սիրել գործով, մեր Ընտանիքը պաշտպանել խոհեմությամբ, ու մեր Հոգու Տաճարները պահպանել կանգուն՝ աղոթքով, իսկական Հավատքով, ու անձև Սիրով... տարածական ու տիեզերական ուժեղ սիրով, ինչպես, որ մեզ սիրեց ՆԱ:

Թող Հարության խորհուրդը մեզ՝ ողջերիս տա խոհեմություն ու մեր բոլոր նահատակաված Հոգիներին ի խաղաղություն՝ Ապրելու, պայքարելու ու վերջապես մեր Հոգին տեսնելու կարողություն:

ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈւԹՅՈւՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ

Հ.Գ. Երեկ շատերը Ճրագալույցի պատարագից հետո էին եկել, ու սպասում էին, որ կրակը տանեն իրենց տուն...((

կրակը լույս չի վառի մարդու հոգում, եթե հավատքը չկա...

ԼՈւՅՍԸ ձեր Հոգում վառած տարեք, ոչ թե՝ ձեռքին...», - գրել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել