1in.am-ը գրում է.
Գաբրիել Թերնքվեսթը դարձել է Մեծ Բրիտանիայի փաստաբանների կոլեգիայի ամենաերիտասարդ անդամը 600 տարվա պատմության ընթացքում՝ հաղորդում է The Guardian-ը:
Թերնքվեսթ ընտանիքը տեղափոխվել է Նասսա Ֆլորիդայից, երբ Գաբրիելը երեխա էր: Նրա մայրը հաջողակ փաստաբան էր և որոշել էր, որ գոյություն ունեցող ուսումնական համակարգը չափազանց պարզ է իր տաղանդավոր երեխաների համար (բացի Գաբրիելից ընտանիքում եղել է ևս հինգ երեխա): Նա ստեղծել է սեփական համակարգը, որը ներառում էր աշխարհի լավագույն պրակտիկան:
Ֆլորիդա վերադառնալու պահին Գաբրիելը արդեն զգալիորեն առաջ էր անցել իր հասակակիցներից: Առաջին գիտական աստիճանը նա սկսել է ստանալ 14 տարեկանում, իսկ ավարտել է երկու տարի անց՝ դպրոցն ավարտելու հետ միաժամանակ: Հիմա Գաբրիելը մտադիր է փաստաբան աշխատել Լոնդոնում՝ նորաձևության ոլորտում: