Օրեր առաջ Արշակունյաց պողոտայի ասֆալտը թարմացվեց` հինը հեռացվեց և փոխարենը նոր ասֆալտի շերտ փռվեց:
Դա իհարկե եղավ մի քանի օր ահավոր խցանումների, մարդկանց գործից ուշանալու, արևի տակ ժամերով կանգնելու և այլնի հաշվին:
Բայց դա ընդմանեը հարցի մի կողմն է:
Իսկ մյուս կողմն այն է, որ ասֆալտապատման ավարտից անմիջապես հետո Երևան Ջուրը "հիշեց" իր ջրհորներում աշխատանքներ կատարելու կարևորության մասին կամ էլ "զուտ" պատահականությամբ արդեն եսիմ որ հազարերրորդ անգամ նոր ասֆալտապատած փողոցում վթար եղավ և ամբողջ երկայնքով օրեր առաջ ասֆալտապատված փողոցում օրեր հետո կհայտնվեն կարկատաններ:
Հ.Գ. Մի սենց անեկդոտ կար`
Մեկը տեսնում է փողոցում ինչպես են երկու հոգի աշխատում` մեկը փոսա փորում, մյուսը հետևից անմիջապես փոսը հողով լցնում ու ասֆալտապատում:
Էս մարդը մոտենում ա սրանց ու հարցնում թե ինչ են անում:
-Այ ախպեր երեք հոգի ենք, մեկս փոսա փորում, մյուսը խողովակ անցկացնում, դե երրորդն էլ հետո փոսը լցնումա ու ասֆալտում:
Հիմա էսօր երկրորդ աշխատողը չի եկել, որ պետքա խողովակն անցկացներ, մենք էլ երկուսով ենք աշխատում, հո չէինք թողնի գործը կանգնե՞ր:)))
Հ.Հ.Գ. Մոտս նենց տպավորությունա, որ Երևան Ջուրը երկրորդ աշխատողնա, ուղղակի ինքը ոչ թե գործի չի գալիս, այլ մեկ օր ուշացումով ա գալիս ամեն տեղ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել