Lurer.com-ը գրում է.

Օգոստոսի 12-ին, ժամը 00.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Սողոմոն Տարոնցի փողոցի նրբանցքի թիվ 3 շենքի 4-րդ հարկի բնակիչը փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով 4-րդ հարկից:

Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» և «1-03» ծառայությունների հերթապահները:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և փրկարար ջոկատը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և կանխել 1953թ. ծնված Ք. Թ.-ի ինքնասպանության փորձը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել