Որքան ես եմ հասկանում, մեր հասարակությունը կրկին փրկիչներ է փնտրում։ Քաղաքական դիսկուրսն ամբողջությամբ դրա մասին է։ Նստած քննարկում են, թե վերջապես կգտնվի՞ մեկը, ով գնա ու պատժի դավաճան իշխանություններին։ Ընդ որում, ասելով «պատժել» հայտնի է, թե ինչ նկատի ունեն՝ որպեսզի այդ փրկիչը Նիկոլի գլուխը կտրի, Լենա Նազարյանի լեզուն, Ալեն Սիմոնյանի ոտուձեռքը և այդպես շարունակ։ Ու երբ այդ ամենը տեղի չի ունենում, մարդիկ սկսում են մեղադրանքներ հնչեցնել բոլոր պոտենցիալ փրկիչների՝ Բանակի, Դաշնակցության, նախկին օլիգարխների և այլոց հասցեին։
Ինձ համար այս մոտեցումը հասկանալի, բայց ընդունելի չէ։ Չէ՛, չեմ ասում, թե դավաճանները չպետք է պատժվեն։ Հակառակը՝ ամենախիստ ու անողոք պատժի են արժանի և իրենց ամեն ստորության համար պիտի պատասխանատվություն կրեն։ Բայց դա փրկիչների գործը չպետք է լինի։ Դա ժողովրդի խնդիրն է, որն այն լուծելու համար ունի այնպիսի գործիքներ, ինչպիսիք են պետական ինստիտուտներն ու կառույցները։ Մենք պարտավոր ենք գնալ այդ ճանապարհով։ Հակառակ պարագայում ամեն անգամ նույն փոցխի վրա կկանգնենք։
Իսկ ինչպե՞ս անել, որպեսզի ժողովուրդը ոչ թե փրկիչներ որոնի, այլ վերջապես ինքը պատասխանատվություն ստանձնի իր ապագայի համար։ Սա ավելի դժվար հարց է, որի մասին պետք է շատ մտածենք։ Երկարաժամկետ առումով պատասխանը, իհարկե է, հայտնի է՝ կրթություն։ Բայց մեզ արագ է պետք գործել։ Որովհետև փրկիչները, ինչպես ասվում է, կուգան ու կերթան։ Իսկ երկիրն ու ժողովուրդը ահա դրանից առանձնապես շատ չեն շահում։ Եթե չասենք հակառակը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HrantBek/posts/10224443917345195
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել