1in.am-ը գրում է.
Գերմանիայի արդարադատության նախարար Սաբինե Լոյտխոյսեր-Շնարենբերգերը հերթական անգամ չի բացառել Սոչիի օլիմպիական խաղերը բոյոկտելը:
«Համասեռամոլների սոցիալական մեկուսացումը Ռուսաստանի հերթական քայլն է դիկտատուրայի ուղղությամբ»,- Deutsche Welle-ն մեջբերում է նրա խոսքերը:
Նա հայտարարել է, որ անհանգստացած է իրերի նման վիճակով, քանի որ համասեռամոլների մեկուսացումը և բոյկոտը, նրա խոսքով, «խաղերին ոչ մի լավ բան չեն խոստանում»:
«Մենք չպետք է հայտնվենք նույն իրավիճակում, ինչ 1980թ.՝ Մոսկվայի ամառային Օլիմպիադայի բոյկոտի ժամանակ»,-հավելել է նախարարը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_205798.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել