Armeniasputnik.am-ը գրում է.
Ընդհանուր լարվածությունը, Արտակ Դավթյանի համոզմամբ, ազդեցություն է ունենում և՛ սահմանային լարվածության, և՛ մեր առօրյա կյանքի վրա:
Տարածաշրջանում իրավիճակը բավականին լարված է: Բայց ՀՀ սահմաններին ներկա պահին հարաբերական կայունություն է: Այսօր Եռաբլուրում Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը:
Հիշեցնենք, 2016թ-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական զինուժը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց Արցախի Հանրապետության արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Առավել թեժ մարտեր ընթացան հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում, ինչի հետևանքով հայկական կողմը ավելի քան 100 զոհ ունեցավ: