««Իրավունքի» զրուցակիցն է համացանցային տիրույթում՛ մշտապես սկանդալային գրառումներով հայտնի, Նիկոլ Փաշինյանով «պաշտպանվող» դերա­սան Սոս Ջանիբեկյանը:

-Պարո՛ն Ջանիբեկյան, ինչո՞վ է պայմանավորված Ձեր ակտի­վությանը համացանցային տի­րույթում:

- Պարզապես ակտիվ եմ համացան­ցում:

- Բայց երբեմն դուրս եք գալիս «ցիվիլ» դաշտից, ինչը ստիպում է հանրու­թյանը մտածել Ձեր անհավասարակշիռ վիճակի մասին:

- Երբեմն պահի տակ պոռթկումներ են լինում, որոնց հետ կապված հետո փոշմանում եմ: Համարում եմ սխալ:

- Պարոն Ջանիբեկյան, Դուք գրել էիք, որ Ձեր գրառումներով «ոչ թե Փաշինյանին եք պաշտպանում, այլ Փաշինյանով եք պաշտպանվում»: Ինչ նկատի ունեիք:

- Դա պահի պոռթկում էր, ինչը, իհարկե, սխալ էր: Ես գտնում եմ, որ պետք է սիրենք իրար, պետք է իշխա­նության կռիվ չլինի: Տասնյակ տարինե­րի իշխանության եղած իշխանավորնե­րը պետք է հասկանան, որ իրենք իրենց ժամանակին ինչ կարողացել, արդեն արել են: Ժամանակն է, որ տեսնենք, թե այս իշխանությունները ինչ կարող են անել:

-Բայց մենք տեսանք, թե ինչ կարող էին անել. հազարավոր զոհեր տվեցին, իսկ վերջում կապիտուլացիոն ակտ ստո­րագրեցին:

-Դե, դրա համար պետք է ընտրու­թյուններ լինեն: Ժողովրդի մի մասը, ով համարում է, որ իշխանությունը հիաս­թափեցրել է իրենց սպասումները, կընտրեն այլ իշխանության: Ես վստահ եմ, որ ունենալու ենք քաղաքակիրթ ընտրություն, առանց ընտրակեղծիքի, ընտրակաշառքի: Ես հավատում եմ, որ այդպես կլինի:

-Իսկ Ձեր հույսերն արդարացրե՞լ են այս իշխանությունները:

-Դե գիտեք, ես անհատ եմ, ունեմ իմ տեսակետը ու չեմ կարծում, որ կարևոր է: Պարզապես ես կարծում եմ, որ ժողովուրդը, այդ թվում և ես, չենք ու­զում հետ գնալ: Չենք ուզում հին ամենաթողության, անարդարության, անպատժելիության բարքերին վերադառ­նալ:

-Կարծում եք, որ Ձեր նշած կարգերն այսօր վերացե՞լ են:

-Իհարկե ոչ: Վստահ եմ, որ հիմա էլ չեն վերացել, բայց ահագին քչացել են: Ես չեմ տեսնում այսօր նախկինի նման արտոնյալների: Ես որևէ մեկին չեմ ու­զում արդարացնել, խնդրում եմ ճիշտ հասկացեք:

-Պարո՛ն Ջանիբեկյան, ակտիվ լուրեր են շրջանառվում, որ Դուք ևս շուտով պաշտոն կստանաք՝ որպես վարձատրու­թյուն Ձեր իշխանամետ գրառումների դիմաց:             

-Երբեք, բացառվում է, ես քաղաքականու­թյունից գլուխ չեմ հանում: Ես միշտ խոսում եմ և արտահայտվում եմ սոցիա­լական, քաղաքացիական երևույթների մասին: Ես քաղաքական գործիչներին էլ առհասարակ չեմ ճանաչում:

- Շատերն են Ձեզ նման մտածել, արտահայտվել բայց կարճ ժամանակ անց հենց Ձեր նման քաղաքականությունից գլուխ չհանողին տեսել ենք պա­տասխանատու պաշտոնում։

-Անհնար է, որ ես երբևէ քաղաքականության մեջ լի­նեմ, որովհետև վստահ եմ, որ կլինեն ավելի լավ մասնա­գետներ, քան ես: Ու վստահ եմ, որ ես իմ մասնագիտությամբ ավելի օգտակար կլի­նեմ, քան քաղաքականության մեջ:

- Պարո՛ն  Ջանիբեկյան, Փաշինյանը հայտարարեց, որ բու­հերի շենքերը վաճառելու ծրա­գիր ունեն՝ իբր ակադեմիական քաղաք կառուցելու նպատակով: Ինչպե՞ս եք վերաբերվում նման ծրագրին:

-Եթե աշխարհի պրակտի­կայում կա նման ծրագիր, և դրա օգտակար գործակիցը շատ է, ինչո՞ւ ոչ, կարող է լի­նել նաև Հայաստանում: Բայց պետք է հաշվի առնել, որ մեր ուսանողն էդքան փող չունի, որ ամեն օր գնա այլ քաղաք կրթություն ստանա­լու: Այնպես որ, դժվար Հա­յաստանում այդ ծրագիրը հնարավոր լինի կիրառել, որովհետև այս պահին դա մեզ համար շատ անհասկա­նալի և անսպասելի երևույթ է: Թեմայից շեղվելով մի բան եմ ուզում ավելացնել, եթե թույլ տաք:

-Իհարկե։

-Խոնարհվում եմ մեր հե­րոսների ծնողների առաջ: Հավերժ փառք անմահության ճանապարհը բռնած տղաներին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել