Hraparak.am-ը գրում է.

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կառավարությանն ու ԿԳՍՄ նախարարությանը ներկայացնող անդամները տապալել են ԵՊՀ հոգաբարձուների խոհրդի նիստը, չեն ներկայացել նիստին, ուստի քվորման բացակայության հիմքով նիստը չի կայացել: Նիստի օրակարգում, հիշեցնենք, ընդգրկված էին մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ ռեկտորի ընտրության մրցույթին վերաբերող հարց.

Ստորև ներկայացնում ենք նիստին չմասնակցած անդամների անունները.
Ժ. Անդրեասյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարի տեղակալ
 
Ա. Մարտիրոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարի տեղակալ
 
Ա. Սիմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
 
Վ. Պողոսյան - ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության
նախարարի տեղակալ
 
Ա. Ապիտոնյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
 
Գ. Մամիկոնյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարի խորհրդական
 
Բ. Բադալյան - ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար
Ս. Հայոցյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության գիտության կոմիտեի նախագահ
 
Մ. Գալստյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
 
Գ. Հարությունյան - «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության
ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամի տնօրեն
 
Հ. Մովսիսյան - «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի
տնօրենի պաշտոնակատար

Հիշեցնենք, որ 32 անդամից 14-ն էր ներկայացել նիստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել