Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում նշել են, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը հիմնականում կայուն է, հրադադարի ռեժիմը խստորեն պահպանվում է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն`Կրեմլի մամուլի ծառայությանը հղումով:

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ: Քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Գոհունակությամբ նշվել է, որ իրավիճակը հիմնականում կայուն է, և հրադադարի ռեժիմը խստորեն պահպանվում է», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նաև, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները դրական են գնահատել Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը:

«Հաշվի առնելով Բաքվում Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ (Ալեքսեյ) Օվերչուկի բանակցությունները, դիտարկվել է Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցության հաստատման աշխատանքների ընթացքը, որն անցկացվում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններին համապատասխան: Այս համատեքստում դրական գնահատական է տրվել երեք երկրի փոխվարչապետների համանախագահության ներքո գտնվող աշխատանքային խմբի գործունեությանը», - ասված է հայտարարության մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել