Armsport.am-ը գրում է.
Հայաստանի ազգային հավաքականի ֆիզիոթերապևտ Պաբլո Լյանեսը Instagram-ի իր էջում տեսանյութեր է հրապարակել՝ ցուցադրելով, թե ինչ մթնոլորտ է տիրել Ավանի ակադեմիայում ԱԱ-2022-ի ընտրական փուլի 3-րդ տուրի՝ Հայաստան-Ռումինիա հաղթական հանդիպումից հետո:
Նախ, Հայաստանի հավաքականի երկրպագուներն ակադեմիայի մոտ սպասել են մեր ընտրանու ֆուտբոլիստներին ու մարզիչներին տեղափոխող ավտոբուսին ու բարձր վանկարկումներով դիմավորել մերոնց: Այնուհետև, հավաքականի իսպանական մարզչական շտաբը՝ Խոակին Կապառոսի գլխավորությամբ, երգել ու պարել են ակադեմիայի աշխատակիցների հետ:
Հիշեցնենք՝ մեր ընտրանին 3-2 հաշվով կամային փայլուն հաղթանակ տարավ ու 3 խաղից հետո վաստակած 9 միավորով միանձնյա գլխավորում է J խմբի մրցաշարային աղյուսակը:
Նյութի աղբյուր՝ https://armsport.am/269442/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել