Ո՞վ կմտածեր, որ սեփական երկրի համար պայքարող ազատության մարտիկը դուրս կգա պայքարի իր իսկ պետության ներսում և արդարություն կպահանջի սեփական անձի նկատմամբ: Մարտիկներ, որ սովոր են կռիվ տալու թշնամու դեմ՝ կյանքի ու մահվան հորձանուտում, այսօր կռիվ են տալիս հանուն սոցիալական արդարության ու պահանջի: Պահանջն էլ մեկն է՝ լուծել ընտանիքի գոյատևման խնդիրը: Հավատացեք, որ գոյություն ունի ազատամարտիկների մի ստվար զանգված, որոնք այսօր ապրում են ծայրահեղ պայմաններում: Մի տեսակ էգոիստական չէ՞ արդյոք երկրի վերաբերմունքը իր իսկ մարտիկների նկատմամբ, որոնցից շատերը ապրում են կիսասոված: Մարտիկը ծնված է մարտի դաշտի համար, ոչ թե սովամահության ու խղճմտանքի: Ուրմեն ավելի լավ է զոհվել թշնամու գնդակից՝ հանուն երկրի խաղաղության պաշտպանության, քան թե սևացած պատերի տակ՝ սովից ու թուլացած: Ուրեմն Թող լինի պատերազմ: Միայն պատերազմն է, որ մաքրում է բոլոր անարդարությունները, միայն պատերազմն է, որ խելքի է բերում ժողովրդին ու համախմբում: Պատերազմում գոնե գիտես, թե ով է իրական թշնամիդ, ում դեմ ես կռվում և որտեղից սպասես իրական վտանգը:Ու շատ զարմանալի է, չէ՞ որ մեր երկրի ղեկավարը, մեր բանակի գերագույն գլխավոր հրամանատարն ինքն ազատամարտիկ է, ու մարտական ընկերներին չպետք է թողներ նեղության մեջ:Վազգենը լիներ էդպես չէր վարվի:Ուրեմն թող լինի պատերազմ և վերջ:Արցախյան ազգային-ազատագրական շարժումը զինվորագրեց նվիրյալներին։Նրանց պայքարի հորձանուտ տարավ հայրենյաց ազատության բաղձանքը։ Հարազատ բնօրրանի պաշտպանության սուրն ու ասպարը դարձած նորօրյա ասպետները նահատակվեցին, որ մեր ժողովրդի բազմադարյա գոյը խզում չունենա, որ իրենցով գալիք տանեն քաջազուն նախնյաց փառքն ու հայրենապաշտությունը։ Արցախյան գոյամարտը ոգեկոչեց ազատության պայքարի հին ու նոր հերոսներին՝ ցուցանելով մեր միասնական ուժի հաղթանակը, դառնալով հայ զորականի մարտարվեստի փայլատակումը։Ուրեմն Լավ է մեռնել պատերազմի դաշտում, քան՝ սովից սեփական երկրում:Թող լինի պատերազմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել