Սիրված դերասան , հումորիստ Մկրտիչ Արզումանյանը`Մկոն,  երեկ  դարձավ 37 տարեկան: ArmՏtar.am- ը փորձեց պարզել, թե սիրված դերասանը  ինչպես է պատրաստվում նշել ծննդյան օրը,  ինչ անակնկալներ են եղել և  որն է եղել նրա ամենահիշարժան տարեդարձը

Ինչպե՞ս դիմավորեցիք  այս տարեդարձը.

Տարեդարձս դիմավորել եմ տանը՝ խաղաղ պայմաններում,  և դա ինձ համար արդեն իսկ ուրախալի էր, քանի որ վերջին ժամանակներս, զբաղվածության պատճառով,  քիչ եմ լինում տանը : Առաջինը շնորհավորեցին կինս, երեխաներս և հարազատներս:

Անկակալներ եղե՞լ են մինչ այժմ

Մինչ այժմ էլ  գործերով եմ զբաղված  և նոր պատրաստվում եմ գնալ տուն  հարազատներիս հետ տոնելու համար: Անակնկալներ նվերների տեսքով են եղել, այնպիսի անակնկալ  չի եղել, որ կարողանամ առանձնացնել: Միայն նվերներ են եղել, որոնք չեմ ցանկանա նշել:

Ու՞մ շնորհավորանքն  էր ամենից օրիգինալը

Բոլորից  օրիգինալ շնորհավորել է Սուրեն Թադևոսյանը, շատ օրիգինալ էր , սակայն բառացի չեմ կարող արտաբերել, միայն բովանդակությունը կարող եմ հիշել,  որում Սուրենը նշում էր`  ոնց եղել եմ, այդպես էլ մնացել եմ: Անգամ փաստերով էր նշել, հիշել էր իմ KBH-ի տարիները: Այս բարեմաղթանքից շատ ուրախացա:

Այս տարեդարձը ինչո՞վ կառանձնացնեք  մնացած Ձեր տարեդարձերից. 

Չեմ կարող առանձնացնել, քանի որ ես նորից պատրաստվում եմ ինձ հարազատ մարդկանց հետ  նշել տարեդարձս: Ոչինչ չի փոխվել , նույն մարդիկ իմ կողքին են և նույն մարդկանց հետ էլ կնշեմ:

Ի՞նչ խորհուրդ ունի Ձեզ համար այս օրը

Բոլորի համար էլ իր ծնունդը մի խորհուրդ ունի` ոմանք տխրում են, ոմանք ուրախանում : Ինձ համար ամեն օր էլ աշխատանքային է, բայց այսօր փորձելու եմ շուտ տուն գնալ, հանգստանալ և նշել ծնունդս: Կփորձեմ ամեն ինչ անել, որ այսօր լինի օրիգինալ:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել