Կապիտուլյանտը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումից, քանի որ դա իրեն (ակնհայտորեն անձամբ իրեն) խոստանում է «երկարաժամկետ զարգացման հնարավորություններ»:
Հիշեցնեմ, ավելի վաղ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նույնպես համոզված էր, որ Թուրքիայի կողմից սպառնալիք չկա։
Հ.Գ. Սրանք մինչև Ապրիլի 24֊ը Բայդենին էլ էն սպառնալու, որ չճանաչի Հայոց Ցեղասպանությունը, անձամբ նիկոլի համար ահավոր վատ շրջադարձային կլինի։
Այսօր էլ կարդում եմ մի հոդված, թուրքական Sabah իշխանամետ կայքի հրապարակած, որ Անկարան գաղտնի դիվանագիտություն է վարում ԱՄՆ-ի հետ ապրիլի 24-ի նախօրեին, քանի որ անհանգստանում է Վաշինգտոնից ստացվող ազդանշաններից, որ Բայդենը այդ օրը կարող է օգտագործել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը: Ըստ թուրքական կայքի, անցած շաբաթ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալինը հանդիպել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջաքեք Սալիվանի հետ՝ նախանշելու համար Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի դիրքորոշման չորս կետերը՝
1. Միջադեպը ցեղասպանություն որակելու համար իրավական հիմք չկա: Ըստ Իբրահիմ Քալինի, դա պահանջում է դատարանի որոշում, ինչպես դա եղավ Ռուանդայում և Սրեբրենիցայում:
2. «Ցեղասպանություն» տերմինը ներդրվել է 1948 թվականին:
3. Բայդենի կողմից «ցեղասպանություն» բառի օգտագործումը խնդիրներ կստեղծի ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում:
Եւ ամենավերջին կետը կարդացեք, որ թուրքիայի լրտեսները, այս մեկ ամիս է ամեն օր տարբեր եթերներում, կրկնում են իրար հերթ չտալով։
4. Քալլինը նշել է, որ Կովկասում նոր կարգ է հաստատվում՝ «Մենք ասում ենք, որ պետք է կարգավորենք հարաբերությունները Հայաստանի հետ: Մենք իրար հետ խոսում ենք.
«Եթե նրանք (հայերը) ճիշտ քայլ կատարեն, մենք նույնիսկ սահմանները կբացենք»:
Նման ժամանակ, եթե օգտագործեք ցեղասպանություն բառը, դա նշանակում է, որ դուք սաբոտաժի եք ենթարկելու Կովկասի ողջ գործընթացը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել