Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել բեռների փոխադրումը Լեռնային Ղարաբաղում՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքների միջև: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Սոցիալական կառույցների և բնակելի տների էներգաապահովման և ջրամատակարարման համակարգերի վերականգնման նպատակով Հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնի 11-րդ շարասյունը՝ կազմված «ԿամԱԶ» մակնիշի 15 զինվորական և ուղեկցող մեքենաներից, 80 տոննա բեռ է հասցրել Քելբաջարի (Քարվաճառ) շրջան՝ անցնելով Ստեփանակերտ-Մատաղիս-Քարվաճառ երթուղով»,- ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահների աջակցությամբ ավտոմոբիլային տեխնիկայի շարասյուներով ավելի քան 1600 տոննա բեռ է փոխադրվել: Աջակցությունը տրամադրվել է ադրբեջանական կողմին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել