Մեզ համար ամենավտանգավոր մարդիկ և իրենցով միավորված կառույցներն՝ օտարամոլներն են, որոնք երբեք չեն հավատացել սեփական ուժերին:
Հայոց ցանկացած հաղթանակ միշտ, ինչ-որ աներևույթ, երբեմն՝ ծիծաղելի զուգահեռաթելերով կապել են օտարների հետ, մեծ եղբայրների ու քեռիների: Հայոց անվտանգության ապահովումը միշտ տեսել են մեզանից հեռու և ազգային ոտքերին ամուր կանգնածներին էլ՝ համարել ու համարում են անիրատեսականներ, միամիտներ, գործից չհասկացողներ, մինդեռ իրենց՝ ինքնահռչակելով՝ որպես ամենագիտակներ ու լուսավորյալներ:
Հայոց կորուստների մասին խոսելիս, սեփական հիշողությունը թարմացնելու և Կարսի պատերի տակ կամ 1920 թ. Երևանում իրենց նմանների գոյությունը շեշտելու փոխարեն, կրկին բարբաջում են ճիշտ պահին ճիշտ կողմնորոշումներից։ Հասկացե՛ք, բոլոր կորուստները ձեր նմանների պատճառով են եղել, անձանց, որոնք չեն հավատում սեփական ուժին: Այդ առումով, հատկապես վտանգավոր են 40-60 տարեկան ստրուկները:



