Սահմանադրական դատարանը հրապարակել է ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը  հակասահմանադրական ճանաչելու մասին որոշումը:

Որոշման տեքստը կարող եք կարդալ այս հղումով:

Հիշեցնենք, որ ՍԴ-ն, քննելով դիմումները, որոշել էր ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը ճանաչել Սահմանադրության 78-79 հոդվածներին հակասող ու անվավեր:

Նշենք, որ Սահմանադրության 78–րդ հոդվածը սահմանում է համաչափության սկզբունքը, իսկ 79-րդ հոդվածը որոշակիության սկզբունքը:

ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է սահմանադրական կարգի տապալումը, որով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, ու ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչն ու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն էին դիմել ՍԴ՝ նշված հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել