Ձեռքներդ հեռու, շատ հեռու պահեք Հայոց Եղեռնից (սա վերաբերում է նաև նախկինում ցեղասպանագիտությունը սեփականաշնորհածներին, որոնց անտեղի վստահել են, մինչդեռ՝ Աստծոն է հայտնի, թե այդ ինչ շահ էր նրանց համար այդ ծանր թեման գրավիչ դարձրել)։ Առնվազն նկատի ունեցեք, որ զոհերը Սրբադասված են և որևէ մեկին բարոյական իրավունք տրված չէ անտեսելու այս փաստը։ Մյուս կողմից, Սահմանադրական դատարանը, անդրադառնալով «Հայ֊թուրքական» արձանագրություններին, մեկընդմիշտ արձանագրել է, որ Հայոց Ցեղասպանությունը պատմաբանների քննարկման և հաշտության թեմա չէ՝ մոռացեք։ Իսկ թրքասերներին առաջարկում եմ բացատրել, թե մեր «բարեկամ» թուրքերը ի՞նչ նպատակով էին ահաբեկչական խմբավորումներ կենտրոնացրել 44֊օրյա պատերազմի օրերին, ինչքա՞ն խաղաղ բնակիչներ են բնաջնջել և երբևէ Էրդողանը և Ալիևը հռչակվելո՞ւ են մարդասպաններ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել