Ես առաջ խոսել եմ նրա մասին , որ չես կարող մեր ժամանակներում Հայաստանի երկրի նման երկրում դիկտատուրա ունենաս: Այն, ինչ կատարվում է այսօր, իրականում այսպես ասված վայրկյանական կաիֆ ա: Որը շատ արագ ավարտվելու է։ Ու որքան երկար ձգվեց այս վիճակը, այնքան ծանր է լինելու հետագայում ձգողների վիճակը: Իսկ այն, ինչ մենք այսօր տեսնում ենք գալիք քաղաքացիական "պայթյունի" ազդանշաններն են: Փաստացի ինչ է կատարվում, քաղաքացիները սկսում են անցնել ուղղակի անհնազանդության, որն այսօր կարող է 50 դրամի տեսք ունենալ, ճանապարհ փակելու, դիակ երևան բերելու կամ մանր չինովնիկի հրաժարականի պահանջի, կամ կարմիր գծանշում ջնջելու, տո որ մեկն ասեմ, բայց այդ փոքրիկ դժգոհությունները , այդ փոքր ընդվզումները և "ծիծաղելի" խմբերը, վաղն այդքան ծիծաղելի ու փոքր չեն թվալու: Տեսքեք, երբ Կճոյանի հետ կապված նեգատիվի և մեղադրանքների պատասխանը լինում է լռությունը ու պեչենու բաղչաները , այդ նեգատիվը սկսում է տեղափոխվել սկզբից դեպի Վեհափառ, հետո դեպի Եկեղեցի: Երբ քաղաքապետը անիմաստ որոշում կայացրեց 150 դրամ ուղեվարձ սահմանելու մասին արդեն 2-րդ օրը պարզ էր , որ հասարակությունը դա չի ընդունելու։ Ձգեցին 6 օր և որպես հետևանք ժողովուրդը որոշման դադարեցման օրը գնաց ոչ թե քաղաքապետարանի մոտ այլ կառավարության շենքի: Ձգեիք ևս 10 օր և կգնային Բաղրամյանի ուղղությամբ: Ոստիկանությունով արդեն ոչմեկի չես վախեցնի, իսկ բերման ենթարկված յուրաքանչյուր ակտիվիստ տեղում դառնում է հերոս, Չեգեվարա: Ու սենց շարունակ: Իսկ գալիք հրդեհը անխուսափելի է, տղերք: Նենց որ ուշադիր եղեք հանկարծ բաց չթողնեք "թռնելու" պահը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=372297842897278&set=a.101774263282972.1627.100003511952042&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել