«ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանի կարծիքով՝ իշխանության ներսում խնդիր կա Ընտրա­կան օրենսգրքի փոփոխության վերաբե­րյալ, և այդ առնչությամբ ամեն ինչ հարթ չէ: Պարզվում է՝ իշ­խանության ներսում մի մասը սկզբունքո­րեն անհամաձայ­նություն ունի ռեյտինգային ընտրակարգի վերացման մասով, մյուսներն էլ գիտակցում են, որ բարձր հեղինակու­թյուն ունեցող ներկայացուցիչներ չու­նեն, այդ պատճառով էլ ցանկանում են ընտրությունները փակ համամասնական ընտրակարգով անցկացնել:

- Չեմ կարող ասել, թե ընդդիմության հետ ինչ պայմանավորվածություններ են եղել, ամեն դեպքում, կարծում եմ՝ Ընտ­րական օրենսգրքի փոփոխությունը, երբ իրականացվում է, պետք է հետևել մի­ջազգային գործընկերների «պահանջնե­րին», որոնց մինչև այսօր հետևել ենք: Վենետիկի հանձնաժողովը մշտապես Ընտրական օրենսգրքի նման կարևորագույն փաստաթղթի շուրջ տվել է եզրա­կացություն, որ ցանկացած փոփոխու­թյուն պետք է իրականացվի լայն կոնսենսունսի պայմաններում, այսինքն՝ ընդդի­մադիրները պետք է իրենց համաձայնու­թյունը տան: Նաև Ընտրական օրենսգր­քում փոփոխություններ անելուց 6 ամիս շուտ ընտրություններ տեղի ունենալ չեն կարող: Հիմա չեմ հասկանում՝ մենք թքած ունե՞նք աշխարհի վրա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել