2018 թվականի իշխանափոխությունից հետո, երբ ձևավորվեց նոր կառավարությունը, իմ աշխատասենյակ եկավ ՀՀ դատախազության ներկայիս աշխատակիցներից մեկը և հարցրեց. «Տեսել ե՞ք, թե ովքեր են նախարարներ նշանակվել, գրեթե բոլորի կենսագրություններն ուշադիր կարդացի....սրանք միայն ծնվել են»։ Գործընկերոջս ծիծաղին փորձեցի պատասխանել ամենայն լրջությամբ՝ մտավախություն հայտնելով, որ դրա հետևանքները, նաև պետության անփորձ ղեկավարի գործոնը հաշվի առնելով, հայրենիքի համար շատ ծանր են լինելու։ Եվ ցավոք չսխալվեցի, իսկ օրեր առաջ պատահաբար հանդիպած նույն գործընկերս արդեն շատ տխուր դեմքով հիշեցրեց մեր այդ զրույցը՝ ամենավերջին խոսքերն ասելով օրվա իշխանության հասցեին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել