Armsport.am-ը գրում է.
Դենվեր Նագեթսը NBA-ի կանոնավոր առաջնությունում 110:99 հաշվով հաղթեց Օրլանդո Մեջիքին: Հաղթողների կազմում ամենաարդյունավետը Նիկոլա Յոկիչն էր, ով իր հաշվին գրանցեց թրիփլ-դաբլ ՝ 28 միավոր, 15 խափանում ու 10 փոխանցում: Ջամալ Մարեյը վաստակեց եւս 21 միավոր: Պարտվողների կազմում Էվան Ֆուրնիեն վաստակել է 31 միավոր, Նիկոլա Վուչևիչը՝ 18: «Նագեթսը» 4-րդ հաղանակն է տարել վերջին 5 խաղերում: «Մեջիքը» 12 խաղում կրել է 11-րդ պարտությունը:
Լոս Անջելես Լեյքերսը 111: 128 հաշվով պարտվեց Նյու Օրլեան Պելիկանսին: Հաղթողների կազմում ամենաարդյունավետը Բրենդոն Ինգրամն էր, ով վաստակեց 36 միավոր: Վնասվածքներ ստացած Լեբրոն Ջեյմսի և Էնթոնի Դևիսի բացակայությամբ պարտվողների կազմում ամենաարդյունավետը դարձավ Մոնչրեզլ Հարելը՝ 18 միավոր։
Բրուքլին Նեթսը 116:112 հաշվով հաղթեց Պորտլենդին: Հաղթողների կազմում իր հաշվին դաբլ-դաբլ գրանցեց Ջեյմս Հարդենը՝ 25 միավոր և 17 փոխանցում:
Մայամի – Ֆենիքս – 100: 110
Նյու Յորք – Վաշինգտոն – 131: 113
Գոլդեն Սթեյթ – Ֆիլադելֆիա – 98:108



