Գեղեցիկ աղջիկների կյանքում հանդիպող ամենահաճելի, երբեմն նաև ամենատհաճ երևույթն այն է, որ ուր էլ գնան, հայտնվում են ուշադրության կենտրոնում: Իսկ դա նշանակում է, որ ձևավորվում է իրենց հետ ծանոթանալ ցանկացողների մի շարք, որում հաճախ այնպիսի դեմքեր են լինում, որ ուզում ես անհետանալ :))
Օրինակ առաջին տաբուն, որ կա ինձ համար, այն է, որ աշխավայրում երբեք չեմ ծանոթանում: Դե օրինակ պատկերացրեք, ծանոթանում ես ձեր բաժնի Աշոտի հետ, սկսում եք հանդիպել, մի քանի անգամ քնում եք, հետո բաժանվում: Մեկ էլ օրերից մի օր միջանցքով անցնելիս լսում ես, թե ինչպես է Աշոտն ինքնամոռաց պատմում, որ Միան անկողնում սիրում է գերմաներենի ուսուցչուհի լինել և «պատժել չարաճճի Աշոտին»: Բռռռռ: Հետո գրասենյակներում միշտ միևնույն տիպի տղամարդիկ են լինում՝ կոստյումներով, արդուկված վերնաշապիկներով, ակնոցներով, թանկարժեք օծանելիքով: Նրանք սեքսում սարսափելի եսասեր են, առանձնակի հմտություններով չեն փայլում և սեքսին վերաբերում են ինչպես հերթական պայմանագրի կամ գործնական հանդիպման: Մի խոսքով, գրասենյակում չենք ծանոթանում: Նույնը վերաբերում է համալսարանին կամ այլ ուսումնական հաստատություններին:
Եթե տրամադրված եք ծանոթանալ տղաների հետ, ապա երեկոյան գնացեք ակումբ: Դրանք Երևանում այդքան էլ շատ չեն. ես ինքս մեկ-երկու ակումբ հազիվ եմ գնում: Անկախ նրանից, թե ինչ տեսք ունես, որքան գեղեցիկ կամ տգեղ ես, ակումբում քեզ պարտադիր ինչ-որ մեկը կմոտենա ու կցանկանա ծանոթանալ: Ինքս եմ քանի անգամ նկատել, որ այն աղջիկները, որոնց ցանկացած այլ տեղ ոչ ոք չի նկատի, ակումբում հաջողացնում են համարներով փոխանակվել որևէ տղայի հետ: Ակումբներում ամեն տեսակի տղա ու տղամարդ կա՝ սկսած ժելեած մազերով ու սպիտակ նասկիներով տղաներից մինչև հարուստ պապաների խնամված տղաներ: Չեմ չափազանցնի՝ ինձ ամեն տեսակից մեկական օրինակ գոնե մոտեցել է: Գուցե պարադոքսալ հնչի, բայց միակ տեսակը, որին անվերապահորեն մերժում եմ, օլիգարխիկ խավի սերունդն է: Նրանց հետ ոչ լուրջ հարաբերություններն են ինձ ոգեշնչում, ոչ էլ առավել ևս սեքսը: Սեփական հոր փողերից օրգազմ ապրող տղայից ի՞նչ սեքս կարող ես ակնկալել: Չափից դուրս կենտրոնացած սեփական մաչոյության վրա, բայց անկողնում մերկ աղջկա տեսքից բավարարվող տղաները լուրջ հարաբերություններում փորձում են ռեալիզացնել իրենց չկայացած սեքսուալ էներգիան: Դե իսկ «քյառթու» տղաների հետ էլ, թեև շատ ավելի լավ սեքս կունենաս, բայց խոսելու թեմա չես ունենա: Ոչ առաջ, ոչ հետո: Նրանք էլ աղջկա հետ սեքս ունենալուց հետո կարծում են, թե նա կամ անվճար «կպած» մարմնավաճառ էր կամ էլ իրենց համար խենթացող «ծիտ»: Ակումբներում, եթե ծանոթանամ, կընտրեմ միջին ինչ-որ տեսակ, ով չի փորձի ինձ ապշեցնել իր iphone5-ով կամ « գիտես մեր ախպոր ախպերը ձեր քուչում ինձ ծանոթություններ ունի»-ով:
Մարզասրահ, լողավազան: Ստերոիդներով մկաններ հավաքած տղաները, թեև անչափ սեքսուալ են, բայց երբեմն զվարճացնում են իրենց փուչիկանման արտաքինով: Սեքսում նրանք այնքան ջանասիրաբար են հևում, որ քեզ մի պահ ծանրաձող ես զգում: Բայց իհարկե այնպիսի տղաներ էլ կան, որ իսկական հրաշք են: Նույն ուշադրությունը, որ իրենք հատկացնում են իրենց մարմնին, նվիրում են զուգընկերուհուն: Եվ այստեղ նրանց մկանուտ մարմինը ոչ թե ծիծաղի, այլ հիացմունքի առիթ է դառնում: Միայն նրանց մարմինը շոյելիս կարելի է հասնել վայելքի գագաթնակետին: Մի խոսքով, ես սիրում եմ մկանուտ տղաների :)))
Երևանում վերջերս մեծ սեր վայելող փաբերում հաճախ եմ լինում: Շատերն եմ սիրում. այստեղ իսկապես կարելի է հանգստանալ և չանհանգստանալ, որ որևէ «ղզզնած» երիտասարդ սոված գայլի պես հայացքով կմոտենա ու կասի. «Շատ լավն ես, կյանք»: Որքան էլ հաճելի լինի այն, որ քեզ նկատում են, երբեմն ուզում ես իսկապես հանգստանալ ու հեռու մնալ տարատեսակ «կպցնոցիներից»: Իհարկե փաբերում էլ են փորձում ծանոթանալ, բայց նման դեպքերն անհամեմատ քիչ են լինում: Այստեղ հիմնականում գալիս են ընկերական շրջապատով, որտեղ աղջիկներ էլ կան, որոնք դեմ չեն սեքսով զբաղվել հենց փաբերի զուգարանում: Ես դեմ չեմ տրվել կրքին, բայց զուգարանու՞մ: Ցանկացած իրեն հարգող աղջիկ պետք է հրաժարվի դրանից, իմ կարծիքով: Փաբերում ինձ միշտ գրավում են լուրջ բարմենները: Այ նրանց հետո գրեթե միշտ ծանոթանում եմ: Եթե ռոմանտիկ տրամադրություն եմ ունենում, չեմ մերժում նաև կիթառով ու երկար մազերով տղաներին. նրանք հիմնականում սեքսում լավն են լինում, բացի այդ վստահելի զուգընկեր են: Իհարկե մի-փոքր դժվար են կոնտակտի մեջ մտնում, բայց եթե կարողանաք նրանց «բացել», ապա չեք փոշմանի:
Վերջին երկու տարին դադարել եմ օգտվել հասարակական տրանսպորտից, բայց մինչ այդ եթե ծանոթանալու լինեի, ասենք, երթուղային տրանսպորտում, ապա ուշադրություն անգամ չէի դարձնի 30-ից մեծ տղամարդկանց: Մի խոսք կա, որ միշտ ասում եմ. «Եթե դուք 30-ից հետո երթևեկում եք հասարակական տրանսպորտով, ապա անհաջողակ եք»: Բայց եթե ուսանող ես, և երթունայինում հանդիպում ես մեկին, ով գրավում է ուշադրությունդ, ապա ինչու՞ ոչ, կարելի է փորձել:
Որտեղ էլ ծանոթանալիս լինեք, զգոն եղեք. ամեն մեկի հետ չէ, որ կարելի է ծանոթանալ :))