Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի և Վ.Պուտինի առաջին հանդիպումը տեղի կունենա ԲիշկեկումPanorama.am-ը գրում է.

ԻԻՀ նորընտիր նախագահ Հասան Ռոհանին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպեն սեպտեմբերին՝ Բիշկեկում: Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով «Russia Today» հեռուստաալիքին:

Տեղեկատվության համաձայն՝ ԻԻՀ և ՌԴ նախագահները կհանդիպեն ս.թ. սեպտեմբերի 13-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեկում կայանալիք Շանհայի համագործկացության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների գագաթաթողովի շրջանականերում:
Հավելենք, որ օգոստոսի 4-ին տեղի ունեցած Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը Ռուսաստանի կողմից մասնակցում է Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել