PanARMENIAN.Net -ը գրում է.
«Երևանյան ամառ» մարզամշակութային ծրագրի շրջանակում մինչև օգոստոսի 31-ը յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին քաղաքացիները կարող են անվճար այցելելԵրևանի շրջիկ կրկես։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հերթերից ու գերբեռնվածությունից խուսափելու նպատակով` շրջիկ կրկեսի մուտքը հատուկ տոմսակներով է: Արդեն իսկ թողարկվել են մեծ քանակությամբ անվճար այցելության հրավիրատոմսեր, որոնք այս օրերին բաժանվում են Երևանի մարդաշատ վայրերում։ Երևանի շրջիկ կրկեսում մինչ ամսվա վերջ ներկայացումները կլինեն անվճար:
Նյութի աղբյուր՝ http://www.panarmenian.net/arm/news/167966/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել