Այսօր պարոն Սիմոնյանը իր խոսքում անդրադարձել է ինձ , որպես լուռ , ոչինչ չանող և հպարտանալու պատճառ չունեցող պատգամավորի , ով աչքի չի ընկել պատգամավորական գործունեությամբ։ Նշել է նաև, որ մի գուցե կարող եմ հպարտանալ հասարակական գործունեությամբ , բայց ոչ պատգամավորական ։
Պարո՛ն Սիմոնյան , վստա՛հ ,այն օրենքները, որոնք ես եմ բերել իմ նախաձեռնությամբ , վերաբերում են չափազանց մեծ շահառուների և դրանք կիրառվում են ընդունման օրից և այսօր էլ առիթ եմ ունեցել հատուկ շնորհակալության արժանանալ զոհվածի ծնողներից մեկից ։ Չհաշված կրթության մեջ արված անհամեմատ մեծ աշխատանքս , որը ոչ նախարարությունը կարող է հերքի , ոչ ԱԺ_ն ։ Գրավոր դիմումներիս քանակը գերազանցում են վստահ եմ ողջ ԱԺ պատգամավորների գումարային 50+% ինը , ինչը կարող եք պարզել քարտուղարությունից ։ Մարզային այցելություններս չունի մրցակցության անգամ համեմատական և որևէ պատգամավոր չի կարող ասել կամ ապացուցել ու հաստատել, որ իմ չափ այցելել է ողջ հանրապետության մարզեր, Արցած և զբաղվել բոլոր խնդիրներով , ի դեպ 99% սեփական միջոցներով՝ աշխատավարձով ։ Գործունեությանս ոլորտները չի սահմանափակվում միայն կրթությամբ , ինչը կփաստեն քաղաքացիները։
Այո՛ , միակ թերացումս եղել է մեկ տեղում , որ նեղ թայֆայական շահեր առաջ չեմ տարել , ուստի չէի կարող ի սկզբանե համարվել կարևոր գործունեություն ծավալած պատգամավոր ։ Դեմ եմ եղել ու շարունակում եմ դեմ լինել բոլոր ապազգային, հակահայ ծրագրերին ։ Պատերազմի ժամանակ , թե պատերազից հետո առանց ամաչելու կարող եմ նայել , թե զոհվածի ծնողի , թե գերեվարվածի ծնողի , թե վիրավոր զինվորի աչքերի մեջ ։ Թե կարող եք ու ձեր ԴՈՒԽԸ այդքան հերքում է դուք էլ նույնն արեք ։
Պահանջս է, անհարկի չվկայակոչել անունս , քանի որ ես անկախ այն բանից , որ դուրս եմ եկել խմբակցությունից , երբեք անվանական որևէ մեկին անդրադարձ չեմ կատարել և չեմ կատարելու ։
Մոնթեն ժամանակին ասել է " Իմ կենացը մի՜ խմեք , իմ գործը շարունակեք " ։ Հիմա ես եմ ձեզ ասում նույնը ՝ մեջբերելով Մոնթեին ։ Խաղաղություն ձեզ ։ Ուրախ եմ , որ հայ եմ ... https://www.facebook.com/136273049729218/posts/4185822814774201/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել