Տեղեկատվության աղբյուրների պաշտպանության հիմնադրամը 5 ժամում մոտ 6 հազար դոլար է հավաքել Սնոուդենի համարPanarmenia.net-ը գրում է.

Տեղեկատվության աղբյուրների պաշտպանության լրագրողական հիմնադրամի աշխատակիցները սկսել են միջոցներ հավաքել ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին իրավաբանական աջակցության համար, ասվում է Wikileaks կայքէջում զետեղված հաղորդագրության մեջ:

«Սնոուդենը պետք է երկար ժամանակ վատնի իրավաբանական հարցերի լուծման համար: Նա կարող է դա անել միայն Ձեր օգնությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Դատելով հրապարակված տվյալներից, միջոցները հավաքագրվում են արդեն 5 ժամ: Տեղեկատվության աղբյուրների պաշտպանության հիմնադրամը 5 ժամում մոտ 6 հազար դոլար է հավաքել Սնոուդենի համար:

Նվիրատվությունների գումարը հիմնականում տատանվել է 5-50 դոլարի սահմանում, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել