Twitter-ում հիմնադիր Ջեք Դորսիի հեղինակած առաջին հրապարակումը առցանց աճուրդում վաճառվել է ավելի քան 2,9 մլն դոլարով:

Սոցիալական ցանցի հիմնադիրը Twitter-ում տեղադրել է առաջին հրապարակումը 2006 թվականի մարտի 21-ին:

«Ես պարզապես կարգավորում եմ իմ Twittr-ը»,- գրել է նա այդ ժամանակ:

Գնորդը ստանում է եզակի թվային վկայական, ստորագրված և վավերացված իր հեղինակի կողմից։ Հետագայում դա գնորդին իրավունք կտա վերավաճառել թվիթը կամ պահել այն «իր մասնավոր հավաքածուում» ՝ ներդրումների տեսքով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել