ArmLur.am-ը գրում է.

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ Ջերմուկի զորամասից երեկ երկու զինվոր են կորել եւ, ըստ նախնական վարկածի, նրանք ձնաբքի տակ են մնացել: Կորած զինվորներից մեկի՝ Կարեն Պետրոսյանի որդին՝ Արմեն Պետրոսյանը, մեկ տարի առաջ ջրանցքն ընկած մարդու կյանք էր փրկել եւ խիզախության համար մեդալ էր ստացել:

Անցած տարի Արմավիրի մարզի Արգինա համայնքի 10-ամյա բնակիչ Արմեն Պետրոսյանն է, ով այս տարիքում առանձնացել է մարդասիրական բացառիկ որակներով և խիզախությամբ. նա փրկել է Ախուրյանի Ջրամբարից սնվող Թալինի մայր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը: Այս մասին սոցանցի իր էջում գրել էր Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը:

Նա, մասնավորապես, նշել էր.«Դրսևորած վճռականության, անձնուրաց և անգնահատելի սխրանքի համար Արմենն այսօր իմ կողմից պարգևատրվել է պատվոգրով: Նրան «Քաջ սիրտ» համառուսական պետական-հասարակական նախաձեռնության շրջանակում շնորհվել է նաև խիզախության մեդալ և դիպլոմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել