Emedia.am-ը գրում է.
Հարվարդյան Վիսս ինստիտուտի (Wyss Institute for Biologically Inspired Engineering) հետազոտողների խումբը Ջոաննա Այզենբերգի գլխավորությամբ բարելավել է այսպես կոչված «ողորկ, հեղուկով լցված ծակոտկեն մակերեսների» (Slippery Liquid-Infused Porous Surfaces, SLIPS) հատկությունները, որոնք նա մշակել էր դեռ 2012թ-ին: Ուլտրահարթ մակերեսը, որը, ինչպես հայտարարում են գիտնականները, հանդիսանում է ժամանակակից հայտնի սինթետիկ մակերեսներից ամենաողորկը, վերջերս դարձել է թափանցիկ ու ավելի ամուր:
Hi-News.ru-ի փոխանցմամբ՝ նոր տեխնոլոգիան վանում է կպչուն նյութերը, խոչընդոտում սառույցե բյուրեղների և կենսաբանական շերտերի առաջացմանը մակերեսներում, որոնցում կիրառվում է:
Լոտոսի տերևների փոխարեն, որոնք դարձել են շատ գերհիդրոֆոբիկ մակերեսների ստեղծման ոգեշնչման առարկա, SLIPS տեխնոլոգիան փոխառված է գիշատիչ բույսերից, որոնք ունեն խիստ ողորկ տերևներ, որոնք թույլ են տալիս նրանց որսալ միամիտ միջատներին: Հաղորդելով սինթետիկ մակերեսին թափանցիկ ու ամուր հատկություններ, գիտնականները զգալիորեն ընդլայնել են դրա կիրառման ոլորտները: Տեխնոլոգիան թույլ կտա ստեղծել հարվածներին դիմացող և խազերի նկատմամբ կայուն լինզաներ, ինքնամաքրվող պատուհաններ, արեգակնային պանելներ և նոր սերնդի բժշկական սարքավորումներ:
Ինչպե՞ս է ստեղծվել նոր մակերեսը: Հետազոտողները հարթ ապակյա մակերեսին տեղադրել են պոլիստիրոլի մասնիկներ, ինչից հետո կիսով չափ պատել այն հեղուկ ապակիով: Հենց նյութը պնդացել է, նրանք այրել են մասնիկները՝ ստանալով խառնարանների ցանց, որոնք նման են մեղրաբջջիջների: Հետագայում խառնարանները ծածկել են ողորկ նյութով:
Գիտնականները պարզել են, որ այս կերպ մշակված հարթ ապակիները դարձել են ավելի ամուր, քան սովորական SLIPS-ով պատված ապակիները: Դրա հետ մեկտեղ երկու ապակիներն էլ դարձել են նույնչափ ողորկ և տարբեր հեղուկներ վանող՝ լինի դա գինի, ձիթապտղի յուղ, կենչուպ, թե բենզին: Ջուրը վանելու հատկությունը, խոչընդոտելով սառույցի բյուրեղների առաջացմանը, թույլ կտա օգտագործել այս տեխնոլոգիան բարձր լարման գծերի, թռչող սարքերի պաշտպանությունը բարելավելու համար:


