Emedia.am-ը գրում է.
Window Socket՝ պատուհանի վարդակի գաղափարն այնքան պարզ է, որ նույնիսկ անհասկանաի է, ինչպես էր այն այդքան ժամանակ մնում չիրագործված։
Դիզայներներ Կյոհո Սոնգն ու Բոա Օհը զբաղված են Window Socket՝ պատուհանի վարդակի գաղափարի իրագործմամբ։ Գաղափարն այնքան պարզ է, որ զարմանալի է, ինչպես այն նախկինում մնացել է չիրագործված։
Վարդակը վակուումային ամրակներով կպչում է պատուհանին։ հետևի մասում առկա է արեգակնային լույսի պանել, ներսում էլեկտրական էներգիա հավաքող փոքր մարտկոց է։ հավաքված էներգիան կօգնի փոքր սարքեր՝ հեռախոս, սմարթֆոն, MP3 փլեեր արագ լիցքավորել, երբ չկա հոսանք կամ ազատ վարդակ։
Վարդակը նույնպես կարելի է վերցնել և տանել՝ հետագայում օգտագործելու համար։ Սարքի՝ վաճառքի հանվելու ժամկետները դեռ հայտնի չեն։




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել