Ես միշտ ասել եմ, որ մեր իշխանությունները մեր ժողովրդի միջինացված հոգու հայելին են, ու հորդորել եմ հետևանքների, այսինքն իշխանությունների, դեմ անիմաստ պայքարելու փոխարեն ջանալ վերափոխել ժողովրդի հոգու պատկերը:
Մարդիկ չեն համաձայնել ինձ հետ, ու տուրք են տվել հողմաղացների դեմ պայքարին, ինչի հետևանքով ժողովրդի հոգու այդ պատկերն ավելի է աղավաղվել:
Հիմա խոսքս մի փոքր ձևափոխում եմ. Նիկոլ Փաշինյանն ինքը մեր ժողովրդի միջինացված հոգու պատկերն է, նրանում խտացված ու ցցուն կերպով երևում են 1000- ամյա ստրկության հետևանքները: Ուսումնասիրելով նրա կերպարը, վարքը՝ կարելի է անսխալ պատկերացում կազմել մեր ժողովրդի միջինացված կերպարի մասին:
Ես հասկանում եմ նրանց, ովքեր այսօր պայքարում եմ Նիկոլի դեմ, բայց Նիկոլն ընդամենը հետևանք է, նրա հնարավոր հեռացումով մեր խնդիրները չեն վերանալու, մեր ժողովրդի հոգու պատկերն ինքնին չի փոխվելու, մեր պետությանը մեր ժողովրդի կողմից սպառնացող վտանգը չի վերանալու :
Նիկոլը մեր ժողովրդի միջինացված հոգու պատկերն է, և քանի որ միջին մտածողության մարդիկ 100 000 են, ապա այդ պատճառով նա բազմահազար աջակիցներ ունի ամենուր, նաև ուժային կառույցներում  մարդիկ, ովքեր մտածում են և կգործեին նրա պես:
Եվ քանի որ ունենք օտարի լծի հետևանքով դեգրադացված ժողովուրդ, և քանի որ այդ պատճառով խիստ սակավաթիվ են ժողովրդի մշակութապես միջին և վերին շերտերը, ապա ժողովրդի միջինացված հոգու պատկերը գտնվում է ստորին մշակութային շերտի տիրույթներում:
Ահա ամենը, որից էլ բխում է գլխավոր անելիքը՝ եթե չենք ցանկանում երկիր կորցնել ու վերանալ, ապա պիտի գտնենք «ուծացած հայկական զանգվածներին վերստին ազգ դարձնելու» (Նժդեհ) հնարը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել