19-րդ դարից սկսված հնէաբանները պարբերաբար սենսացիոն հայտարարություններ էին անում, որ մոլորակի տարբեր կետերում հսկայական չափսերի մարդկային կմախքներ և մումիաներ են հայտնաբերվել: Պաշտոնական գիտության դիրքորոշումը նախկինում հսկաների գոյության վերաբերյալ պարզ է և կտրուկ. «Դա անհնար է, որովհետև դա չի կարող հնարավոր լինել»: Մինչդեռ, հատկապես 2007 թվականից հետո պարբերաբար հրապարակվում են փաստեր, որոնք կարծեք թե հերքում են պաշտոնական գիտության տեսակետը:
Եկեք ուսումնասիրենք այդ փաստերը.
1821 թվականին ԱՄՆ-ի Թեննեսի նահանգում հայտնաբերվեցին հին քարե պարսպի փլատակներ, որոնց տակ էլ գտնվեցին երկու մարդկանց կմախքներ, որոնց հասակը 215 սմ է: Վիսկոնսինում 1879 թվականին հայտնաբերվեցին ողնաշարի ու գանգի ոսկորներ, որոնք, ինչպես թերթում էր հաղորդվել, անհավանական չափսերի ու հաստության էին:
19-րդ դարում ԱՄՆ-ում եղան մի շարք այլ նման հայտնագործություններ, երբ հայտնաբերվում էին 195-215 սմ հասակ ունեցող կմախքներ: Թվում է, թե ինչ-որ անհավանական բան չկա դրանում, բայց հաշվի առեք, որ Ամերիկայի բնիկ հնդկացիների միջին հասակը առնվազն 30-40 սանտիմետրով ավելի ցածր է եղել, քան հայտնաբերված կմախքների մոտ էր:
Եվրոպայում ևս հայտնաբերվել են գիգանտների կմախքներ: Այսպես, Ռուրի ածխի հանքերից մեկում 1899 թվականին հայտնաբերվեց մի կմախք, որի հասակը 240 սանտիմետր էր:
1890 թվականին Եգիպտոսում հայտնաբերվեց մի սարկոֆագ, որի մեջ 2 մետր հասակ ունեցող խարտյաշ կնոջ կմախք էր՝ նորածնի հետ, մինչդեռ եգիպտացիները երբեք խարտյաշ ու նման հասակի չեն եղել: Նմանօրինակ խարտյաշ գիգանտների կմախքներ են հայտնաբերվել Վեվադայում 1912 թվականին: Ժայռի մեջ փորված քարանձավում հնէաբանները հայտնաբերել էին խարտյաշ տղամարդու ու կնոջ մումիաներ: Կնոջ հասակը 2 մետր է եղել, իսկ տղամարդունը՝ 3: Հարկ է նշել, որ ամերիկացի հնդկացիներն էլ բնավ աչքի չեն ընկել մազերի նման գույնով ու հասակով:
1930 թվականին ավստրալիացի հանքափորները սկսեցին հայտնաբերել հսկայական ոտնահետքեր, որոնք քարացել էին: Անհայտ այս ռասային, որին պատկանում էին ոտնահետքերը, անվանեցին մեգանթրոպուսներ: Նրանց հասակը 210-365 սմ է կազմել, ինչը նրանց նմանեցնում է Չինաստանում հայտնաբերված գիգանտոպիտեկների անհետացած տեսակին:
Չինաստանում հայտնաբերված կմախքները ուսումնասիրելով` գիտնականները հանգել են այն եզրակացության, որ գիգանտոպիտեկները ունեցել են 3-3,5 մետր հասակ և կշռել են մոտավորապես 400 կգ:
Ուշագրավ է սակայն այն, որ ավստրալիական մեգանթրոպուսների դեպքում կմախքներից բացի հայտնաբերվել են նաև նրանց զենքերն ու աշխատանքային գործիքները, որոնք միջինը կշռել են 4-9 կիլոգրամ:
1985 թվականին կազմակերպված հնէաբանական արշավը մանրամասն ուսումնասիրեց մեգանթրոպուսների կմախքների հայտնաբերման վայրը, և պետք է նշել, որ այդ ուսումնասիրությունների արդյունքները սենսացիոն էին: Հայտնաբերվեցին ատամներ, որոնք 67 միլիմետր երկարություն ու 42 միլիմետր հաստություն ունեին: Չափագրումները ցույց տվեցին, որ դրանց տերը ունեցել է առնվազն 7,5 մետր բոյ և կշռել է առնվազն 370 կիլոգրամ, իսկ որ ամենացնցողն է՝ այս մնացորդների տարիքը 9 միլիոն տարեկան է:
1971 թվականին Քուինսլենդում մի ֆերմեր իր դաշտում հայտնաբերեց հսկայական ծնոտ, որի վրա պահպանված ատամները 5 սանտիմետր երկարություն ունեին: Ոսկորների հետազոտությունը ցույց տվեց, որ այս կմախքի տերն էլ 6 մետր հասակ է ունեցել:
Ավելի ուշ՝ 1979 թվականին, Կապույտ լեռներում գտնվող Մեգալոնգ Վալլկի տեղանքում հայտնաբերվեց մի քար, որի վրա քարացած ոտնահետք կար: Հետքի լայնությունը 17 սանտիմետր էր, իսկ երկարությունը՝ 60 սմ: Այն ևս պատկանել էր 6 մետր հասակ ունեցող հսկայի:
Ավստրալիայի գիգանտների հետ կապված մյուս ուշագրավ փաստը կայանում է նրանում, որ ավստրալիացի աբորիգենների ֆոլկլյորում բավականին լայն տարածված է գիգանտների մասին պատմությունը, որոնք ապրել են շատ վաղուց, իսկ հետո անհետացել են:
1877 թվականին Նեվադայում ոսկու հանքափորները միամիտ հայտնաբերեցին մի քար, որի մեջ իդեալական պահպանվել էր գրեթե ամբողջական ոտքի ոսկոր: Կմախքի այս ֆրագմենտը երկու ուշագրավ առանձնահատկություն է ունեցել.
- ծնկից մինչև թաթ դրա երկարությունը եղել է 97 սմ, ինչը նշանակում է, որ դրա տիրոջ հասակը եղել է առնվազն 3,6 մետր,
- մոլեկուլյար հետազոտությունը ցույց էր տվել, որ այդ ոսկորները մոտ 185 միլիոն տարեկան են (!!!), ինչը նշանակում է, որ գիգանտներն ապրել են դեռ դինոզավրերի ժամանակաշրջանում:
Ցավոք սրտի, տեղանքի հետագա հետազոտությունների արդյունքում կմախքի մնացած հատվածները հայտնաբերել չէր հաջողվել:
1936 թվականին Նացիստական Գերմանիայի հնէաբաններից մեկը՝ Լարսոն Կալը, Կենտրոնական Աֆրիկայում հայտնաբերեց խորհրդավոր եղբայրական գերեզման, որտեղ թաղված էին 12 տղսամարդ՝ 350-375 սմ հասակ ունեցող, իսկ նրանց բոլորի գանգերի վրա շատ կոկիկ կլոր անցքեր կային: Մյուս ուշագրավ փաստն այս կմախքների մոտ այն էր, որ դրանք բոլորն ունեին երկուական ատամնաշար վերին և ներքին ծնոտների վրա:
Տարբեր ժողովուրդների առասպելապատումներում հանդիպում են պնդումներ, որ ժամանակին երկրի վրա իշխել են հսկաները: Նման վկայությունների հանդիպում ենք բաբելոնական աղբյուրներում, որտեղ նշվում է, որ երկրի վրա ժամանակին բնակվել է երեք հիմնական ռասա՝ հսկաներ, երկկենցաղ մարդիկ և սովորական մարդիկ: Հսկաների մասին հիշատակումներ կան նաև Աստվածաշնչում: Օրինակ` Հին Կտակարանում ուղղակիորեն ասվում է. «Հին օրերին երկրի վրա ապրում էին հսկաներ...»:
Ինչի՞ց սկսվեց հսկաների դեգրադացիան: Ինչպես բաբելոնյան աղբյուրները, այնպես էլ աստվածաշնչյանները, միաբերան պնդում են, որ ինչ-որ մի պահից հսկաները սկսեցին ճնշել մարդկանց: Նրանք սկսեցին մարդակերությամբ ու ինցեստով զբաղվել, նրանք կենակցում էին իրենց մայրերի, քույրերի, եղբայրների, անասունների հետ և այլ ոչ աստվածահաճո բաներ էին անում, ինչի արդյունքում Աստվածը/աստվածները զայրացան նրանց վրա և Համաշխարհային ջրհեղեղով ոչնչացրին նրանց բոլորին:
Մեկ այլ անուղղակի պատմական վկայություն հսկաների գոյության մասին հայտնաբերվել է աֆղանական Բամյան քաղաքի մերձակայքում: Այստեղ հայտնաբերվել է 5 հսկյայական արձան, որոնցից մեկը 52 մետր է և ըստ ենթադրությունների մարմնավորում է Առաջին ռասան, որը ֆիզիկական մարմին չունի: Երկրորդ արձանն ունի 36 մետր բարձրություն և մարմնավորում է Երկրորդ ռասան, երրորդը 18 մետր է և համապատասխանաբար մարմնավորում է գահավիժած Երրորդ ռասան, որից սերել է Առաջին՝ ֆիզիկական ռասան, որը այլ կերպ նաև ատլանտների ռասա է կոչվում: Առաջին ռասան մարմնավորող արձանն ունի 5 մետր բարձրություն, և այն արձաններից չորրորդն է: Վերջապես հինգերորդ ու վերջին արձանը, որը մարմնավորում է մեզ՝ ժամանակակից մարդկանց, ունի սովորական մարդուց քիչ ավելի բարձր հասակ: Համարվում է, որ այս արձանները ստեղծել են փրկված ատլանտները, որոնք այդ կերպ փորձել են ներկայացնել մարդկության պատմությունը: 5 ռասաների մասին հիշատակում կա նաև ացտեկների մոտ, որը գրեթե նույնությամբ կրկնում է աֆղանական 5 ռասաների արձանի տրամաբանությունը:
Հին ինկերի մոտ ևս կան հիշատակություններ հսկաների մասին, ովքեր համարում էին, որ նրանք աստղերից են եկել: Ըստ ինկերի լեգենդներ` անգամ ամենաբարձրահասակ մարդը նրանց ծնկի բարձրության էր, իսկ հսկաներն ունեին հսկայական գլուխներ և սև մազեր, աչքերը մեծ էին, իսկ դեմքերի վրա մազածածկը բացակայում էր:
Բացի պատմություններից ու լեգենդներից` գիտական աշխարհի տրամադրության տակ են գտնվոււմ բազմաթիվ գտածոներ, որոնք չեն տեղավորվում գիտական արդի հայեցակարգի մեջ ու հերքում են էվոլյուցիոն տեսությունը: Օրինակ` Հարավային Ամերիկայում հայտնաբերվել են հսկայական գործիքներ, որոնցից մեկն այժմ ընդգրկված է ԱՄՆ-ի Պատմաբանական միության հավաքածուի մեջ և իրենից ներկայացնում է 1 մետրանոց և 150 կգ կշռող կացին, որը, ուշադրություն, 49 միլիոն տարեկան է!!!
Արվել են բազմաթիվ այլ հայտնագործություններ, որոնք ուղղակիորեն վկայում են հսկաների գոյության մասին: Աֆրիկայում հայտնաբերվել են 1,3 մետր երկարություն ունեցող ոտնահետքեր, Ցեյլոն կղզում՝ 1,5 մետր երկարություն ունեցող ոտնահետքեր, որոնց տերերը 10 մետրից ավել հասակ են ունեցել և կարողացել են ուսերի վրա իրենց համար որսացու հանդիսացող փղեր ու գետաձիեր կրել: Զատկի կղզու բնակիչներն էլ կարծում էին, որ հսկաները իշխել են երկրի վրա միլիոնավոր տարիներ, իսկ 8 միլիոն տարի առաջ նրանք արդեն աստիճանաբար այնքան են փոքրացել, որ նրանց հասակը կազմել է «ընդամենը» 6 մետր, և հենց այդ հսկաներին էլ փորձել են պատկերել կզու բնակիչները՝ իրենց խորհրդավոր արձաններով:
Հսկաների կմախքների հայտնաբերման մասին տեղեկությունները շարունակում են հրապարակվել աշխարհի տարբեր ծայրերում. Էլլի հովտում հայտնաբերվել է 4 մետր հասակ ունեցող մարդու կմախք, Էկվադորի քարանձավներից մեկում հայտնաբերվել են 3,5 մետր հասակ ունեցող հսկաների կմախքներ, որոնք, ըստ առասպելապատումների, գրավել էին ինկերի երկիրը: 2007 թվականին Գոբի անապատում բրիտանացի հնէաբանները հայտնաբերեցին 15 մետր հասակ ունեցող կմախք, որը 45 միլիոն տարեկան էր...
Նման փաստերից հետո, բնականաբար, բազմաթիվ հարցեր են ծագում ավանդական պատմության ու արդի հայեցակարգերի թերի լինելու վերաբերյալ...
Իսկ ի՞նչ է ասում պաշտոնական գիտությունը: Մի քանի մեջբերումներ հանեմ ուշագրավ մի հոդվածից, որը վերնագրված է «Հնէաբանական «Հսկայական» խաբեություն»: Անդրադառնալով հսկաների կմախքների հայտնաբերման մասին պարբերաբար շրջանառվող սենսացիաներին, որոնք որպես կանոն հիմնվում են ինչ-որ տպավորիչ նկարների վրա, հեղինակը հրավիրում է մեր ուշադրությունն այն բանի վրա, որ այդ նկարներից մեծամասնությունը ակնհայտորեն կեղծ է և ֆոտոշոփված, իսկ որպես կարկառուն օրինակ նշում է մի քանի տարի առաջ մեծ աղմուկ բարձրացրած Հնդկաստանում հայտնաբերված գիգանտների կմախքների պատմությունը:
Բանն այն է, որ համաշխարահային աղմուկ բարձրացավ 2007 թվականին, երբ Ազգային Աշխահագրական ընկերության հնդկական մասնաճյուղը հայտնեց, որ Հնդկաստանի բանակը պատահաբար հայտնաբերել է 12 մետրանոց հսկաների կմախքներ, և միայն Ազգային Աշխահագրական ընկերության թիմին են թույլատրել ուսումնասիրություններ կատարել, որից հետո էլ հրապարակվել էր այս նկարը, որպես հիմնական փաստարկ.
Սակայն կարճ ժամանակ անց խաբեությունը պարզվել էր, քանի որ հայտնի էր դարձել, որ այս նկարը, ինչպես նաև շատ այլ հսկայական կմախքների նկարներ պարզապես վերցվել էին Worth1000 կայքից, որտեղ տեղադրվում են հազարավոր մոնտաժված նկարներ՝ հիմնականում ֆոտոշոփային:
Դրան հետևեցին մի քանի այլ սկանդալային բացահայտումներ, որոնք ի վերջո հանգեցրին նրան, որ վերջին 5-10 տարիների ընթացքում հայտարարված առեղծվածային բացահայտումները փաստարկող լուսանկարների մեծ մասը կեղծ ճանաչվեց, իսկ Ազգային Աշխարհագրական ընկերությունը հանդես եկավ հերքումով և խոստովանեց, որ Հնդկաստանի իրենց մասնաճյուղը ոչինչ էլ չի հայտնաբերել:
Նման հանգամանալից վերլուծություններին կարող եք ծանոթանալ այստեղ և այստեղ:
Ինչևիցե, նման խաբեությունները միշտ էլ եղել են ու բոլոր ոլորտներում, սակայն սա չի նշանակում, որ հսկաներ գոյություն չեն ունեցել, առավել ևս, որ դասական գիտության ներկայացուցիչները չեն կարողացել հերքել ու առավել ևս բացատրել բոլոր նման հայտնագործությունները:
Վերջում, առաջարկում եմ Ձեզ դիտել հետաքրքրագույն վավերագրկան ֆիլմ՝ աշխարհում հայտնաբերված հսկայական կմախքների մասին:
Հուսով եմ` հետաքրքիր էր :)