Panarmenian.net-ը գրում է.
Օգոստոսի 10-ին, ժամը 06.40-ին Վրաստանի ՆԳՆ դեպարտամենտից ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայություն տեղեկություն է ստացվել, որ ժամը 03.53-ի սահմաններում Երևան-Բաթումի ավտոճանապարհին` Ասպինձա քաղաքի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Վրաստանի ոստիկանության ավտոմեքենան բախվել է «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով տուժել են «Միցուբիշի» ավտոմեքենայի վարորդը` Մ. Պ.-ը, կինը` Թ.Պ.-ը, երեխաները` Ա. և Գ. Պ.-ը:
Գ. Պ.-ի վիճակը բավարար է, իսկ մյուս տուժածները հոսպիտալացվել են Ասպինձա քաղաքի հիվանդանոց:
Բժիշկները տուժածներ Մ. Պ.-ի, Թ.Պ.-ի և Ա.Պ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Նյութի աղբյուր՝ http://www.panarmenian.net/arm/news/167955/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել