Aysor.am-ը գրում է.

Մասնագետների կողմից կատարված բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հաճախակի ձու օգտագործողների արյան մեջ խոլեստերինի մակարդակը չի աճում: Ձվի դեղնուցում օգտակար լեցիտինի քանակն ավելի շատ է (10%), քան խոլեստերինի քանակը (2%): 

Ապացուցված է, որ հավի ձվի սպիտակուցը ավելի օգտակար է, քան մսի, ձկան կամ կաթնամթերքների մեջ գտնվող սպիտակուցները, քանի որ ունի ամինաթթուների հավասարակշռված կազմություն և ամբողջապես յուրացվում է օրգանիզմի կողմից: Պետք է հիշել, որ հավի մեկ ձուն պարունակում է ընդամենը 85 կկալ, ճարպի քանակը հասնում է միջինը 11,5%-ի և խորհուրդ է տրվում նախաճաշին ուտել կարագով տապակած մեկ ձու: Բան այն է, որ եփած ձվի սպիտակուցը անմիջապես յուրացվում է օրգանիզմի կողմից և վերականգնվում է իմունային համակարգը, անցնում է հոգնածությունը:

Խորհուրդ է տրվում ձու օգտագործել այն դեպքում, երբ սպորտով եք զբաղվում: Ձվի սպիտակուցը մկանների համար «շինարարական» արդյունավետ նյութ է, այն օգտակար է նաև երեխաների և դեռահասների համար` նրանց ակտիվ աճի շրջանում: Դեղնուցը պարունակում է կենսաբանորեն այնպիսի ակտիվ նյութեր, ինչպիսիք են լյուտեինը, խոլինը, լեցիտինը, բիոտինը, մետիոնինը: Դեղնուցում շատ են ճարպալույծ վիտամինները (A, D, E, B խմբի): Հանքային նյութերից կարևոր են ֆոսֆորը, ցինկը, ծծումբը, կալցիումը, կալիումը, մագնեզիումը, երկաթը: Մեծ է ձվի մեջ պարունակվող ֆոսֆորի դերը մարդու նյարդային համակարգի և գլխուղեղի աշխատանքի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել