Քիմ Քարդաշյանի հետ Քանյե Ուեսթի ամուսնալուծության ֆոնին լրագրողները հաշվարկել են ռեփերի ֆինանսները։ Ըստ Daily Mail- ի, Քանյեն ունի 6,6 միլիարդ դոլար: Նրա եկամտի մեծ մասը գալիս է սեփական Yeezy ապրանքանիշի հագուստից և կոշիկներից․ դա 3,2-ից 4,7 միլիարդ դոլար է:

Հայտնի է, որ Ուեսթն ու Քիմը ամուսնության պայմանագիր են կնքել և կողմերից ոչ մեկը չի վիճարկում այս փաստաթղթի պայմանները: Քանյեն ժամանակին ներդրումներ է կատարել Քիմի բիզնեսում, նա նաև գնել է Կալաբասի առանձնատունը, որտեղ այժմ ապրում են Քիմն ու երեխաները: Քարդաշյանն ինքն է ամուսնալուծության հայց ներկայացրել 2021 թվականի փետրվարի կեսերին: Նա ասել է, որ պատճառը «անհաշտ տարաձայնություններն են»: Լուրեր են պտտվում, որ Քիմը մեծ հարցազրույց է տվել Օփրա Ուինֆրիին, որում նա կպատմի բոլոր մանրամասները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել