Ամենատգեղ և անհեթեթ ավտոմեքենաների վարկանիշային աղյուսակը (տեսանյութ)1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ում կազմել են ամենատգեղ, անպատվաբեր ավտոմեքենաների վարկանիշային աղյուսակը: Փորձագետներն ու CarInsurance.com կայքի այցելուները մասնակցել են հարցմանը, այդ իսկ պատճառով ցուցակը բավական ներկայացուցչական է: 

Ամենաանհեթեթ գույն է ճանաչվել մանուշակագույնը, ապա հաջորդել են դեղինն ու նարնջագույնը: 

Ամենաչսիրված չափը կոմպակտ քաղաքային ավտոմեքենաներն են ճանաչվել: Երկրորդ տեղում մենիվեններն են, հայտնում է CBSNews-ը:

Ամենատգեղ աքսեսուարներ են ճանաչվել լուսարձակների շուրջ կպցված արհեստական թարթիչները, բամպերների կպչուն պիտակները «Ֆորսաժի» ոգով, ինչպես նաև հետևի ապակուն փակցված նախազգուշացնող՝ «Ավտոմեքենայում ընտանիք է» նշանը: 

Ներկայացնենք ամենաանհեթեթ ավտոմեքենաների տասնյակը: 

10. Honda Element-ը, որը, ըստ ճապոնացիների, նախատեսված է մինչև 30 տարեկան էքստրեմալների համար, նրանց մոտ առաջացրեց ոչ թե այն գնելու, այլ հակառակ ցանկություն: Մոդելը հավաքել է ձայների 15%-ը:

9. Chrysler P.T. Cruiser-ը, որն ունի ռետրո տեսք, այսօր հնացած է թվում:

8. Pontiac Aztek-ը հիշեցնում է սարսափ-ավտոմեքենա:

7. Lincoln Town Car-ը լավագույն եղանակն է ասելու բոլորին. «Ես ծեր եմ, քան քո պապիկը»: Այն մեծ է, վոլյաժային ու ոչ սահուն: 

6. Subaru Baja-ն ճանաչվել է «ամենածիծաղելի» ավտոմեքենա: 

5. Volkswagen Beetle

4. Chevrolet SSR-ը 3 տարի շարունակ փորձում էին վաճառել, սակայն այդ ժամանակից ի վեր վաճառվել է ընդամենը 24 հազար մեքենա: 

3. Hummer H2 

2. Nissan Cube: CarInsurance.com-ի հարցվածների մեկ երրորդը մեքենան անվանել է անհեթեթ: 

1. Smart Fortwo-ն սուպերկոմպակտ մեքենայի ռադիոն ու օդափոխման համակարգը հարկավոր է պատվիրել առանձին: Մեքենան տհաճություն է պատճառել հարցվածների գրեթե կեսին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել