Որոշ մարդիկ ուղղակի վատանում էին մետրոյում տարածված գարշահոտից: Ի վերջո այս շաբաթ բացատրությունը գտնվեց: Պարզվեց, որ վագոններից մեկում մեռած շնաձուկ կար: Ուղևորները լուսանկարվում էին շնաձկան դիակի հետ, անգամ լուսանկարվելուց առաջ ծխախոտ էին դնում նրա բերանի մեջ: Առաջին անգամ շնաձկան նկարը ինտերնետում հայտնվեց, երբ Բռենդոն Սանչեզը ստորև ցուցադրվող նկարը տեղադրեց ինստագրամում:
Տարօրինակ է, չէ՞: Ի՞նչ գործ ունի շնաձուկը գնացքի վագոնում: «New York Post»-ը հաղորդում է, որ մի քանի երեխա գտել են շնաձկանը, երբ լողալիս են եղել Բրուքլինի Քոնի կղզում: Այն ի վերջո հայտնվել է 31-ամյա Քրիս Լանդրոսի մոտ: Շնաձուկը նրան գեղեցիկ է թվացել, և նա որոշել է այն իր հետ տուն տանել: Սակայն այնպես է ստացվել, որ նա գնացքում է թողել շնաձկանը: Երբ Ալիսիա Վիչինոն` այն երեխաների մայրը, ովքեր առաջինը գտան շնաձկանը, տեսավ լուսանկարները ինտերնետում, նա հաստատեց, որ դա նույն շնաձուկն է:
Գաղտնիքը գրեթե բացահայտված է: Միայն թե պարզ չէ, թե ինչու էր Քրիսը որոշել թողնել շնաձուկը մետրոյի վագոնում: Դե մենք բոլորս էլ իմպուլսիվ որոշումներ ենք կայացնում:



