Aysor.am-ը գրում է.

Ամռանը կարելի է մրգերի և հատապտուղների միջոցով ազատվել ավելորդ կիլոգրամներից: Ամառային բարիքների առավելությունն այն է, որ կարելի է սնվել և նիհարել:

Առաջարկվող դիետան տևում է 7 օր: Այս դիետայի պահանջն այն է, որ ողջ օրվա ընթացքում պետք է սնվել ձեր կողմից ընտրված մրգով կամ բանջարեղենով: Այսպես սնվելով մեկ շաբաթ կարող եք նիհարել 4 կիլոգրամով: Սակայն բացի մրգից ու բանջարեղենից առանձին օրեր պետք է հատկացնել հատապտուղներին, կաթնեղենին և հյութերին: Այս ընթացքում պետք է զերծ մնալ համեմունքներից, աղից ու շաքարից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել