Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։

Գորիս-Շուռնուխ-Կապան ավտոճանապարհին և Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։

Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 490 կուտակված բեռնատար ավտոմեքենա: 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել