Aysor.am-ը գրում է.

1. Բրուսելյան կախամբ: Իր օգտակար նյութերով հարուստ կաղամբի այս տեսակը շատերին վանում է արտառոց հոտի պատճառով: Այս կաղամբի կանոնավոր օգտագործումն անչափ կարևոր է, քանի որ այն զգալի կրճատում է հաստ աղիքի քաղցկեղ ձեռք բերելու հավանականությունը, բացի այդ, այն պարունակում է իմունային համակարգի գործունեության համար անհրաժեշտ A և C վիտամիններ:

2. Գետնանուշ: Ըստ մասնագետների` ընկուզազգիները շարքին պատկանող գետնանուշը շատ օգտակար է կանանց համար: Պատճառն այն է, որ դրանք կրճատում են շաքարային դիաբետով հիվանդանալու հավանականությունը` արյան մեջ նվազեցնելով շաքարի քանակը: 50-60գ գետնանուշ օգտագործելու դեպքում արյան մեջ ավելանում է օգտակար խոլեսերիտնի պարունակությունը, բարձրացնում է կենսական ուժերը:

3. Սև սուրճ: Օրական երեք բաժակ սուրճը նվազեցնում է շաքարային դիաբետի երկրորդ տեսակի առաջացման վտանգը, նաև հաստ աղիքի և լիարդի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Բացի այդ, սուրճի մեջ եղած հակաօքսիդանտները պահպանում են ԴՆԹ-ի բջիջները վնասվելուց և իջեցնում են արյան բարձր ճնշումը:

Առողջ լինելու համար հարկավոր է պարբերաբար հետևել ամենօրյա սննդակարգին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել