Ամերիկացի հայտնի ռեփեր Քարդի Բին կրկին սկանդալի կիզակետում է։ Շատերին վիրավորել է «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ երգչուհու եւ Megan Thee Stallion-ի ելույթը։ Երգչուհիները հասարակությանը ցնցել են համարձակ հագուստներոց ինտիմ տեսարանների իմիտացիայով։
FOX հեռուստաալիքի լրագրողները համարն անվանել են գռեհիկ ու զզվելի։ Հետո նրանց են միացել պահպանողականներն ու վերլուծաբանները, որոնք առհասարակ WAP-ն անվանել են հակաամերիկյան երգ, որը խարխլում է մնացած բարոյականությունը։ Այս ամենին Բին, ինչպես միշտ, արձագանքել է հեգնանքով՝ հայտարարելով միայն, որ երախտապարտ է այն հեյթերներին, որոնք հիանալի պրոմո են արել ելույթի համար:
«Այն, ինչ մենք տեսանք անցած գիշեր, լեսբիական սեքսի տեսարան էր։ Մենք տեսնում ենք ամերիկյան արժեքների, ամերիկյան սկզբունքների ոչնչացում», - հայտարարել է ԱՄՆ-ում հայտնի պահպանողական հրապարակախոս եւ քաղաքագետ Քենդիս Օուենսը։ Քարդին չի կարողացել նատարբեր մնալ եւ Twitter-ում թեժ վեճի է բռնվել մրցակցի հետ։ Վեճի ընթացքում Բին հայտարարել է, որ չի հասկանում, թե ամերիկյան որ սկզբունքների մասին է ընդհանրապես խոսում Քենդին, եթե հարձակվելով նրա վրա՝ ինքն է խախտում գլխավոր սկզբունքը՝ ազատությունը: Բացի այդ, նա հայտարարել է, որ իր ստեղծագործության մեջ եւ «Գրեմմի»-ի համար շոու ստեղծելիս ոգեշնչվել է ԱՄՆ նախկին առաջին տիկին Մելանյա Թրամփից:
«Ես նրանով տարված եմ, որպես իմ կուռք։ Նա ցույց տվեց ինձ, որ կարող եմ մերկ կատարել WAP-ը եւ մի օր դառնալ առաջին տիկին... Այդպես միայն սպիտակամորթ կանայք կարո՞ղ են մերկանալ եւ ցույց տալ իրենց սեքսուալությունը, զարգանալով իրենց 30 տարեկանում, իսկ ես ոչ։ Ամերիկան այդքան անարդար է։ Մտածում էի, որ այն ազատության հող է»։