Armsport.am-ը գրում է.
«Նապոլին» կարող է սպորտային տնօրենի պաշտոն առաջարկել Իտալիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարչելլո Լիպպիին, հայտնում է Football Italia-ն:
«Հայրս գոհ կլինի այս աշխատանքից: Եթե առաջարկ ստանանք, մենք կգնահատենք այն: Բայց մինչ այժմ մենք «Նապոլիի» հետ կապ չենք ունեցել», – ասել էմարզչի որդին ՝ Դավիդե Լիպպին:
72-ամյա Լիպպին հայտարարել է, որ հեռանում է մարզչական կարիերայից 2020 թվականի հոկտեմբերին: Նա մարզել է այնպիսի հայտնի ակումբներ, ինչպիսիք են «Նապոլին», «Յուվենտուսը», «Ինտերը»: 2006 թվականին Իտալիայի հավաքականը նրա գլխավորությամբ դարձավ աշխարհի չեմպիոն:
Նյութի աղբյուր՝ https://armsport.am/265441/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել