Ռոբերտ Քոչարյանը տեղեկացրեց, որ մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հեռավար նիստին, որտեղ քննարկվել է պատերազմի ընթացքում Հիմնադրամից կառավարությանը փոխանցված 52 մլրդ դրամի մասով հաշվետվության խնդիրը։
Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը դեռ անցյալ տարի իր «Ռեքվիեմներից» մեկում նշել էր, որ այդ գումարը փաստորեն ՀՀ կառավարությունն է գողացել «Հայաստան» հիմնադրամից, ընդ որում անհետացել են՝ գողացել են, նաեւ այն փաստաթղթերը, որոնց հիման վրա կատարվել է այդ գողությունը։
Հիմնադրամի հետ կատարված այս անօրինականությունները էապես ազդել են Սփյուռքի տարամադրությունների վրա։ Եթե այստեղից ինչ-որ մեկը դեռւես մասնակցում է Հայաստանում կատարվող ինչ-որ հանգանակության, ապա միայն մեծ զգուշավորությամբ։ Հիմնականում օգնությունները փոխանցում են մասնավոր անձանց, եւ, բնականաբար, շատ ավելի փոքր գումարներ։
Որ Հայաստանի՝ որպես պետության, միջազգային վարկն ընկել է, ոչ մեկի համար նորություն չէ։ Բայց այս դեպքում Սփյուռքի համար ընկել է Հայաստանի վարկը որպես Հայրենիքի՝ որպես երկրագնդի մի կարեւորագույն տարածքի, որն ապահովում էր իրենց իդենտիկությունը, իրենց որպես հայ էր պահում։ Ոչ ոք չի ուզում գող Հայրենիք ունենալ, իսկ Նիկոլ Փաշինյանը, ուզենք, թե չուզենք, Հայրենիքի դեմքն է։
Իհարկե, սփյուռքահայի անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովում է այն երկիրը, որտեղ նա ապրում է՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, եւ այլն։ Բայց աշխարհի տարբեր երկրներում տարբեր հանգամանքների բերումով հայտնված հայի համար դա բավարար չէ, նա ուզում է նաեւ հայ մնալ։ Անպատկերացնելի խանդավառությամբ ԱՄՆ-ի հայերը պատերազմի օրերին լծվեցին «Հայաստան» հիմնադրամի հայտարած դրամահավաքին․ կարեւոր առիթ էր ներկայացել, որպեսզի իրենք էլ կարողանային ծառայել Հայրենիքին, որն իրենց է ծառայում որպես դեմքն ու դիմագիծը չկորցնելու, հայ մնալու հանգրվան։ Բայց երբ պարզվում է, որ իրենց խաբել են, իրենցից գողացել են, իրենց ուղարկած գումարները վճարել են որպես ինչ-որ չինովնիկների պարգեւավճարներ, պոակում քֆուրներ գրողների հոնորարներ, վերանորոգման ատկատներ, նրանք պարզապես հիասթափվում են։ Չեն նեղանում Հայրենիքից, բայց հասկանում են, որ պետք է զսպեն այդպիսի երկրի հետ նույնականանալու մարմաջը։ Ու ոչ միայն բայրաքթարներով, նաեւ այդպես է պակասում հայերի թիվը աշխարհում։
Նիկոլ Փաշինյանի կողմից կատարվող հանցագործությունները չեն սահմանափակվում Հայաստանի տարածքով եւ նրա զոհերը միայն Հայաստանի քաղաքացիները չեն։ Նա սպանում է նաեւ աշխարհի տարբեր երկրներում ապաստանած հայերի հավատը:
«Քննարկումից ստացած տպավորությունս մտահոգիչ է»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։ Երկրորդ նախագահը արտահայտվել է հնարավորինս դիվանագիտորեն, այն ինչ կատարվել է մտահոգիչ չէ, այլ խայտառակություն է, ստախոսություն, գողություն, հավատի պղծում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghasi.yenokyan/posts/4005861922808235
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել