Գիտե՞ք Ազգը երբ պարտվեց. երբ մեր մշակույթը սկսեցին ներկայացնել կոլոտ հովոն, կարգին հայկոն, սոս ջանիբեկյանը, աներձաք հրաչը և այլոք:
Ազգ որը նայում եր Joni Brjoni-ու ուղիղ եթերները և ոչ թե կարդում ու զարգանում, չի կարող ունենալ պետություն, պետականություն, կրթություն, մշակույթ և այլն: Հիմա հասկանում եք թե ո՞նց կապիտուլյանտը դարձավ վարչապետ, հասկացա՞ք: Հասկացեք ի վերջո մի պարզ իրականություն՝ Ազգ որը ունեցել է Նարեկացի, Թումանյան, Չարենց, Սևակ, Իսահակյան,Շիրազ և շատուշատ այլ Մեծանուն Հայորդիներ, այս հանճարներին կարդալու փոխարեն գերադասում է նայել բնության կողմից խզբզանքների (կոլոտ հովո & CO) կատարումները, այդ Ազգը մեղմ ասած ինքն իրեն տանում է ստրկության և ինքնաոչինչացման ճանապարհով: Այն ինչ ցայտուն երևաց վերջին 3 տարում, մեր ժողովրդի 30 տարվա դեգրադացիայի վառ օրինակն է, իսկ կոլոտ հովոն նրա հավաքական կերպարը:
Հ.Գ.Ազգային հանճարն է որոշ բովանդակութիւն հաղորդում համամարդկայինին: Մարդկայինը ազգայինին ներդաշնակելով՝ շահում է թէ´ մէկը, թէ´ միւսը: Եւ, ընդհակառակը, ազգայինը «համամարդկայինին» զոհելով՝ կորցնում է թէ´ ազգը, թէ´ մարդկութիւնը: ՆԺԴԵՀ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել