Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Բլոխինի անվան վիրուսային քաղցկեղաբանության լաբորատորիայի գլխավոր գիտական խորհրդատու Վլադիմիր Գուրցևիչը պատմել է, թե որ վիրուսներ կարող են հանգեցնել քաղցկեղի:
Ըստ նրա, մինչ օրս հայտնի է յոթ վիրուս, որոնք որոշ հանգամանքներում կարող են քաղցկեղ առաջացնել:
Գուրցևիչը թվարկել է վիրուսները, որոնք որոշ հանգամանքների դեպքում կարող են հանգեցնել քաղցկեղի որոշակի տեսակների.
– Հեպատիտ B վիրուս – լյարդի քաղցկեղ,
– Հեպատիտ C վիրուս – լյարդի քաղցկեղ,
– Մարդու հերպեսի վիրուսի տիպ 8 – Կապոշիի սարկոմա, որոշ լիմֆոմաներ,
– Էպշտեյն-Բարրի վիրուս – Հոջկինի լիմֆոմա, ոչ հոջկիյան լիմֆոմաներ, քիթ-կոկորդի քաղցկեղ,
– Մարդու պապիլոմավիրուսներ – այս վիրուսների որոշ տեսակներ առաջացնում են արգանդի վզիկի, բերանի, կոկորդի քաղցկեղ,
– Մերկելի բջջային պոլիոմավիրուս – Մերկելի սարկոման,
– Մարդու T- լիմֆոտրոպ վիրուս – T- բջջային լեյկոզ, T- բջջային լիմֆոմա:
Ինչպես ընդգծել է պրոֆեսորը, չարորակ ուռուցքը վիրուսով վարակվելուց անմիջապես հետո չի հայտնվում, այլ միայն երկար լատենտ ժամանակահատվածից հետո, որը կարող է տևել 3-5-ից մինչև 15-20 տարի: