Armenpress.am-ը գրում է․

Եվրասիական տնտեսական միության տնտեսությունն ավելի արդյունավետ է հաղթահարել COVID-19 hամավարակի մարտահրավերները, քան Եվրամիության երկրները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «ԱՊՀ -30 տարի» միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում այս մասին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

«2020 թվականի մարտահրավերները, որոնց թվում COVID-19 համավարակն էր և մասշտաբային տնտեսական ճգնաժամը, պահանջում են Եվրասիական տնտեսական միության եւ ԱՊՀ-ի ինտեգրացիոն կապերի կարևորության ավելի մեծ գիտակցում: 2020 թվականը բարդ տարի էր բոլոր առումներով ՝ ԵԱՏՄ ՀՆԱ -ն կրճատվել է 3,9 տոկոսով, մինչդեռ Եվրամիության ՀՆԱ -ն նվազել է 7,2 տոկոսով, - ասել է Մյասնիկովիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել