Առասպելները ընկերությունների մարկետինգային հաղորդակցումներից մեկն են, հատկապես երբ արդեն փորձված են բոլոր մեթոդները: Որքան ընկերությունը մեծ է և հին, այնքան շատ են դրա շուրջ հյուսվող առասպելները: Հիանալի է, երբ այդ հետաքրքրական պատմությունները ստեղծվում են հենց գնորդների և սպառողների կողմից, սակայն ընկերությունների մարկետոլոգների կողմից հորինված պատմությունները ոչնչով չեն զիջում: Դրանց հեշտ է կառավարել, դրանք համահունչ են բիզնեսի ընդհանուր նկարագրի հետ: Այսօր կխոսենք ամենամեծ ընկերությունների շուրջ հյուսված առասպելների մասին:

Alívio Imediato | via TumblrCoca Cola

Հիմնադրման տարեթիվը` 1886

Հիմնադիրներ` Ջոն Սմիթ Պեմբերթոն և Ասա Գրիգգս Կենդլեր

Ամենահայտնի ըմպելիքի բաղադրատոմսն արդեն 126 տարի գաղտնի է պահվում ոչ միայն մրցակիցներից, այլև հենց արտադրողից: Ընկերության 139 հազար աշխատակիցներից միայն քսան հոգի են տեղյակ ըմպելիքի բաղադրությունից: Լրագրողները մինչև այսօր 1979 թվականի մամուլում փնտրում են ըմպելիքի բաղադրությունը (ասում են, թե այդ տարեթվին թերթերից մեկը տպագրել է դրա ամբողջական բաղադրատոմսը):

Alívio Imediato | via TumblrApple

Հիմնադրման տարեթիվը` 1976

Հիմնադիրներ` Սթիվ Ջոբս, Սթիվ Վոզնյակ և Ռոնալդ Վեյն

Apple-ի լոգոն ընկերության ամենահանճարեղ հայտնագործություններից է: Նրանում և՛ մտքի լուսավորման ուրախությունն է, և՛ քրիստոնեական գաղափարը, և՛ արգելքների խախտման ֆետիշը, թե՛ գիտական մտքի սանձարձակության հիմնը: Բացի այդ` լոգոյի հետ կապված է ևս մեկ պատմություն: 1954 թվականին Ջոբսի և Վոզնյակի կուռքը` արհեստական ինտելեկտի հայր Ալան Թյուրինգը, ինքնասպանություն գործեց` կծելով ցիանիդով թունավորված խնձոր (չհանդուրժելով հոմոսեքսուալության դեմ հասարակության մեղադրանքները): Ասում են, որ այս պատմությունն է կապված Apple-ի լոգոյի հետ: Ամեն դեպքում, պաշտոնական իրականությունն այլ է: Այն կապված է Իսահակ Նյուտոնի հայտնի խնձորի հետ:

FacebookChupa Chups

Այն, որ Chupa Chups-ի լոգոն նկարել է Սալվադոր Դալին, հայտնի է շատերին: Իր բրենդը էլիտար մշակույթի հետ կապելը ցանկացած մարկետոլոգի երազանքն է: Chupa Chups-ի մարկետոլոգները, կարծես թե, հաջողել են իրենց գործը:

Procter&Gamble և Levi’s

Ասապելի համաձայն` քառորդ դար առաջ «Procter&Gamble» ընկերությունը բախվեց վաճառքի լճացման խնդրին` սպառողներին համոզել հրաժարվել քիմմաքրումից և օգտագործել լվացքի փոշի: Կազմվեց ցանկալի սպառողի ֆոտոռոբոտ, որը գրասենյակային աշխատող էր, ով ստիպված էր շաբաթական հինգ օր գործնական կոստյում կրել, իսկ հանգստյան օրերին` ջինսեր և այլ casual հագուստ: Ջինսերն իհարկե նա տանն էր լվանում, իսկ թանկարժեք կոստյումը վստահում էր քիմմաքրման կետերին: «Procter&Gamble» և «Levi’s» ընկերությունները համատեղ հետազոտություն անցկացրին և պարզեցին, որ ջինսե հագուստով մարդիկ ավելի ստեղծարար են և դիմացկուն, իսկ կոստյումներն, ընդհակառակը, սթրես են առաջացնում: Արդյունքում այսօր ԱՄՆ-ի գրասենյակային աշխատողների 90%-ը հագնվում է այնպես, ինչպես անհրաժեշտ է «Procter&Gamble» և «Levi’s» ընկերություններին:

 

Հետաքրքիր կլիներ տեսնել հայ մարկետոլոգների աշխատանքները… Իսկ արդյո՞ք դրանք գոյություն ունեն…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել