«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը հետևյալ կարծիքին է.
-Ալիևը համարում է, որ ՀՀ իշխանությունները այսօր կառավարվում են Ադրբեջանից, և դա է պատճառը, որ նա իրեն ինչ ասես կարող է թույլ տալ: Եթե պետք լինի՝ մատ էլ թափ կտա, ձեռքն էլ սեղանին կխփի՝ վստահ լինելով՝ ՀՀ իշխանությունները ծպտուն անգամ չեն հանի:
Մարդը մի անգամ, երկու անգամ փորձել է ծաղրել ու պատասխան չի ստացել, բնական է, որ ով էլ լինի, երես կառնի: ՀՀ իշխանություններն էլ իրենց համար արդարացում են գտել, որ եթե պատասխանենք, մեր գերիներին կվնասեն: Մեր գերիներին չեն վերցրել, որ մենք լռենք, այդ գերիներին վերցրել են, որ մեզ ճնշեն:
Իսկ դրա դեմն առնելու համար կա ընդամենը երկու ճանապարհ․ կամ դու պիտի կարողանաս գերիներին փոխանակես բոլոր-բոլորի հետ սկզբունքով, կա՛մ պետք է գնաս աշխարհով մեկ այնպիսի սանկցիաների համակարգ մշակես, որ Ադրբեջանն այնպես մղկտա, որ ուզի-չուզի գերիներին վերադարձնի: Թե չէ, լռելով՝ գերիների ճակատագիրը չի մեղմվելու: ՀՀ գործող իշխանությունն է թույլ տվել Ալիևին՝ նման լկտի պահելաձև ցուցաբերել հայ ժողովրդի նկատմամբ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: